News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Վրաստանի մի շարք շրջաններ փակ են այցելությունների համար, ինչը լուրջ հարված է հասցրել հանրապետությունում ներքին զբոսաշրջությանը: Այս մասին ապրիլի 8-ին Մինսկ-Երեւան- Քիշնեւ-Մոսկվա-Թբիլիսի համատեղ վիդեոկոնֆերանսի ժամանակ ասաց Վրաստանի գիդերի ասոցիացիայի անդամ Եկատերինա Լոմաձեն:

Փորձագետի խոսքով` հենց որ երկիրը բացվի «ինքն իր համար», այսինքն` իր քաղաքացիների եւ ներքին զբոսաշրջիկների համար, հնարավոր կլինի խոսել այլ երկրների քաղաքացիների այցերի մասին: «Զբոսաշրջային գոտիներն ու ծառայությունները, առաջին հերթին, պետք է մատչելի լինեն հենց վրացիների համար, ինչը թույլ կտա սկզբնական շրջանում ոլորտը դուրս հանել ճգնաժամից»,- պարզաբանեց Լոմաձեն:

Ըստ նրա, որ հենց որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում իրավիճակը կայունանա, դրանից հետո զբոսաշրջային հոսքերի հետ կապված իրավիճակը կկայունանա նաեւ ամբողջ աշխարհում` հավելելով, որ մինչեւ սեպտեմբեր իրավիճակը կկայունանա: Իսկ զբոսաշրջության շուկայում իրավիճակի հնարավորինս արագ կայունացման համար, վրացի փորձագետի կարծիքով, անհրաժեշտ է ազատականացնել ԱՊՀ երկրներից այցերի հնարավորությունները: Միեւնույն ժամանակ, Լոմաձեն կարծում է, որ Վրաստանի ղեկավարությունը չափազանց մեծ ուշադրություն է հատկացրել զբոսաշրջության ոլորտին` դրա հետ մեծ հույսեր կապելով: Արդյունքում, կորոնավիրուսի բռնկումից հետո երկրի տնտեսությունը, ինչպես եւ ամբողջ հանրապետությունը, հայտնվեց բավականին բարդ իրավիճակում: «Վրաստանի բոլոր հյուրանոցները վերավորակավորվել են կարանտինի համար»,- նշեց Վրաստանի գիդերի ասոցիացիայի անդամը` հավելելով, որ իշխանությունները նոր են միասյն սկսել հաշվարկել կորուստները զբոսաշրջության ոլորտում, եւ, հետեւաբար, դեռ կոնկրետ թվեր չկան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ