News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առցանց գնումների շրջանառությունը Հայաստանում եռապատկվել է: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մենք տվյալներ ենք ստանում էլեկտրոնային առեւտրի տարբեր կայքերից. շրջանառությունը գրեթե եռապատկվել է: Սա նշանակում է, որ մեկուսացման պայմաններում առցանց առեւտրով զբաղվող ընկերություններին հաջողվել է արդյունավետորեն կազմակերպել իրենց գործունեությունը»,- ասաց նախարարը:

Ավելացել է նաեւ ֆինանսական միջոցների առցանց շրջանառությունը: «Ես սա դրական գործընթաց եմ համարում: Կարծում եմ, որ անկանխիկ առցանց առեւտրի հետ կապված հնարավորությունները դրականորեն կանդրադառնան երկրի զարգացման վրա` ինչպես թափանցիկության ապահովման, այնպես էլ երկրի հարմարության եւ համաչափ զարգացման առումով: Ուստի ես հույս ունեմ, որ այս միտումները կշարունակվեն»,- հայտարարեց Արշակյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ