News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) նախազգուշացրել է եվրագոտու (Եվրախումբ) ֆինանսների նախարարներին, որ եվրագոտու տնտեսությունն այս տարի կարող է կրճատվել 10 տոկոսով` նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետուանքով հասցված վնասի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրները:

Ինչպես նշում են աղբյուրները, ըստ Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) գնահատականների` համաճարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար կարող են մինչեւ 1.5 տրիլիոն եվրոյի չափով միջոցառումներ պահանջվել:

Չորեքշաբթի Եվրախմբի նախագահ Մարիու Սենտենուն հայտնել է, որ գիշերային տեսակոնֆերանսի ընթացքում 16 ժամ տեւած բանակցություններից հետո պայմանավորվածություն ձեռք չի բերվել պանդեմիայից հետո ԵՄ տնտեսությունը վերականգնելու համար 500 միլիարդ եվրոյի չափով պլան ստեղծելու շուրջ: Այս թեմայով նոր տեսակոնֆերանսը տեղի կունենա ապրիլի 9-ին:

Երեքշաբթի` բանակցություններից առաջ, Սենտանուն տեսաուղերձ էր տարածել, որում խոստացել էր, որ Եվրախումբը կհաստատի իր պատմության մեջ ամենախոշոր օգնության ծրագիրը` ընդհանուր 540 միլիարդ եվրոյի չափով` կորոնավիրուսի համաճարակից հետո տնտեսության վերականգնման համար: Այս ծրագիրը պետք է համախմբի ԵՄ տարբեր հաստատությունների կողմից համայնքի տնտեսության տարբեր ոլորտներին աջակցության համար ավելի վաղ առաջարկված միջոցներն ու սխեմաները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ