News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը շարունակում է ջանքեր գործադրել` Հայաստանին PayPal-ին եւ վճարային այլ համակարգերին միացնելու համար: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Ըստ նրա` այս ուղղությամբ զգալի ջանքեր են գործադրվում, օգտագործվում է նաեւ հայկական սփյուռքի եւ, մասնավորապես, PayPal-ում աշխատող հայ համայնքի ներկայացուցիչների ներուժը: Հայաստանում այդ նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ընդգրկված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: «Նախարարությունում այս հարցով զբաղվում է արտաքին հարաբերությունների վարչությունը: Նրանք ակտիվ բանակցությունների փուլում են, ներգրավված են նաեւ Կենտրոնական բանկի եւ այլ նախարարությունների ներկայացուցիչները: Մենք այս հարցը ծայրահեղ կարեւոր ենք համարում: Հենց հաջողվի առաջընթաց գրանցել, մենք անպայման կհայտարարենք այդ մասին»,- խոստացավ նախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստացվել են պետական հանձնաժողովների կողմից բոլոր անհրաժեշտ համաձայնությունները. «Թիմ» ՍՊԸ
Հուսով ենք շուտով կավարտվի պայմանագրային ձևակերպումը...
Ինքնամեկուսացված քաղաքացիների համար գործում է COVID-19 StayHome հավելվածը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել (վիդեո)
Քաղաքացու վերաբերյալ տվյալները մշակվում են ինքնաշխատ՝ առանց մարդու միջամտության, այլ նպատակներով չեն օգտագործվում եւ հետագայում օրենքով սահմանված կարգով վերացվելու են…
Մահացել է Կարեն Վարդանյանը
Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում…
Ճապոնական սուպերհամակարգիչը գտել է կորոնավիրուսի դեմ պոտենցիալ դեղամիջոցները
Կիոտոյի համալսարանի գիտնականները «Ֆուգակու» սուպերհամակարգչի միջոցով վերլուծել են ավելի քան 2000 դեղամիջոց...
YouTube-ն ազատվել է տեսանյութերը անօրինական ներբեռնող անձանց տվյալները փոխանցելու պարտավորությունից
Այդ կապակցությամբ ԵՄ գերագույն դատարանը նշել է անձնական տվյալների եւ հեղինակային իրավունքների պաշտպանության միջեւ հավասարակշռության անհրաժեշտությունը..
Ժամանակակից ՏՏ ընկերությունները ստիպված են «տուրք մատուցել» Apple-ին եւ Google-ին․ Telegram-ի փոխնախագահ
Ստացվում է, որ նախկինում Թաթարստանում եղել է Ոսկե հորդան, եւ բոլորը տուրք են մատուցել Թաթարստանին․․․