News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության մի շարք ծրագրեր կվերափոխվեն: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Ըստ նրա` անցյալ տարի հայտարարվել էր պետության աջակցությամբ Երեւանում եւ մարզերում ծրագրավորման հիմունքների եւ պրոֆեսիոնալ ծրագրավորման դասընթացների կազմակերպման մասին: Ներկայումս, հայտնի պատճառներով, այդ հնարավորությունը չկա, ուստի որոշվել է վերաձեւակերպել ծրագրերը` դասընթացներն առցանց ռեժիմով ապահովելու համար: Այսօր նախարարությունը նախատեսում է մրցույթ հայտարարել ծրագրավորման հիմունքների վերաբերյալ առցանց դասընթացների կազմակերպման համար:

Նախարարը կոչ արեց այն ընկերություններին, ովքեր նման առցանց դասընթացներ են անցկացնում պրոֆեսիոնալ մակարդակի վրա, մասնակցել մրցույթին: «Ես կցանկանայի նաեւ կոչ անել մեր հայրենակիցներին օգտվել ազատ ժամանակի առկայությունից եւ նոր գիտելիքներ ձեռք բերել ծրագրավորման լեզուների մասին»,- հայտարարեց նախարարը: Նա նշեց, որ ՏՏ ոլորտը զգալի աճ է արձանագրել, եւ երկրին անհրաժեշտ է եւ անհրաժեշտ կլինեն այդպիսի մասնագետներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ