News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեղամիջոցների արտադրողներին ուղղված նամակում Եվրահանձնաժողովը տագնապ է հնչեցրել. առաջիկա օրերին հիվանդանոցներում COVID-19-ով վարակված ծանր հիվանդների բուժման համար դեղամիջոցները կարող են սպառվել, հայտնում է գերմանական Die Welt պարբերականը: Խոսքը սեդատիվ դեղերի, ցավազրկողների, վերակենդանացման համար նախատեսված դեղամիջոցների, միոռելաքսանտների եւ հակաբիոտիկների մասին է:

Die Welt- ի եւ Լոնդոնի Հետաքննական լրագրության բյուրոյի տրամադրության տակ գտնվող նամակում «Առողջապահության եվրոպական հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը կոչ է անում եվրոպական դեղագործական արդյունաբերության մի շարք ասոցիացիաների կոչ էր արել խրախուսել ընկերություններին ավելացնել նշված դեղերի արտադրությունը` ընդգծելով խնդրի «ծայրահեղ հրատապությունը», փոխանցում է պարբերականը:

Ինչպես նշվում է նամակում, ավելի վաղ ԵՄ մի շարք երկրներ տեղեկացրել էին Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը (EMA), որ կենսական կարեւորության դեղամիջոցների պաշարը կբավականեցնի ընդամենը եւս մեկ շաբաթ:

Կլինիկաները EMA-ին տեղեկացրել են, որ, ընդհանուր առմամբ, վերջանում է վերակենդանացման համար անհրաժեշտ 47 ակտիվ դեղամիջոց: «COVID-19 վիրուսով ծանր հիվանդները, որոնք գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում եւ միացված են ԹԱՇ ապարատներին, մինչեւ 50 տարբեր դեղամիջոց է անհրաժեշտ, այդ թվում նաեւ` ինտուբացիայի համար օգտագործվող սեդատիվ միջոցներ եւ դեղեր»,- պարզաբանում է պարբերականը:

«Եվրահանձնաժողովին ուղղված նամակից հետեւում է նաեւ, որ եվրոպական որոշ երկրներում արդեն հիմա վերջացել են ծանր հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները: Մասնավորապես, դա վերաբերում է Իսպանիային, Ֆրանսիային, Շվեդային, Ֆինլանդիային եւ Ավստրիային»,- նշվում է հրապարակված հոդվածում: Ըստ Հետաքննական լրագրության բյուրոյի` դեղորայքի պակասը հանգեցնում է նրան, որ COVID-19-ով հիվանդներին բուժելիս կլինիկաները ստիպված են լինում դիմել այլ, դեռեւս առկա այլընտրանքային դեղամիջոցների, որոնց մի մասն ավելի ուժեղ ազդեցություն ունի: Նշվում է, որ սա, իր հերթին, կարող է էապես վատացնել բուժման որակը: Մասնավորապես, պետք է զգուշանալ տարեց հիվանդների թվի աճից, որոնց մոտ անզգայացման համար օգտագործվող դեղամիջոցներն այսպես կոչված դելիրիում են առաջացնում`ուղեղի գործառույթի լուրջ խախտում, որը, ի թիվս այլ բաների, կարող է ազդել գիտակցության, հիշողության եւ հոգեշարժման վրա:

«Բրիտանական դեղագործական միության նախագահ Գրեգ Բարտոնը լրագրողներին ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առաջացած դեֆիցիտը սպառնում է «20 տարով հետ գցել» հիվանդներին անզգայացնող միջոցներով ապահովումը»,- փոխանցում է Die Welt- ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ