Քննարկվում են միջազգային շուկա Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի դուրսբերման ուղիները: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Հղում անելով ռազմական գաղտնիքին՝ ԱՐշակյանը հրաժարվեց լրագրողներին մանրամասներ ներկայացնել: Նա միայն նշեց, որ խոսքը բազմապրոֆիլային ուղղությամբ համակարգի մասին է: «Դա բարձր տեխնոլոգիական գերժամանակակից արտադրանք է, որն ամբողջությամբ ծրագրվել եւ արտադրվել է Հայաստանում»,- հայտնեց նա: