News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ քարտուղարությունը ՕՊԵԿ+ երկրներին ներկայկացրել է առաջիկա ամիսներին նավթի շուկայի զարգացման սցենարներ այն դեպքում, եթե երկրները համաձայնվեն նավթի արդյունահանումը օրական 10 մլն բարելով կրճատել, հայտնում է Energy Intelligence գործակալությունը:

ՕՊԵԿ-ն ավանդաբար շուկայի զարգացման ամփոփում է ներկայացնում նախարարների հանդիպումից առաջ: Նման վերջին հաշվետվությունը 2 սցենար էր պարունակում: Դրանցից առաջինը հաշվարկված էր նավթի արդյունահանման սահմանափակման բացակայության պարագայում եւ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի օրական 12 մլն բարել նավթի արդյունահանումը՝ նախկին 9,7 մլն բարելի փոխարեն: Երկրորդ սցենարով ՕՊԵԿ+-ի բոլոր երկրները, ներառյալ Ռուսաստանը, մինչեւ տարեվերջ արդյունահանումը կրճատում են օրական ամբողջ 10 մլն բարելով:

Այս սցենարները, սակայն, չեն վկայում, որ բանակցությունների նախօրեին Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կոնսենսուս է ձեռք բերվել: ՕՊԵԿ+-ի ներսում քվոտաների տեղաբաշխման ոչ մի վերջնական առաջարկ դեռեւս չկա, պնդում են ՏԱՍՍ-ի աղբյուրները: Ավելին՝ գործընկերները պետք է որոշեն ոչ միայն կրճատման անհատական ծավալները, այլեւ մակարդակը, որից անհրաժեշտ է կրճատել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նավթագործների հետ խորհրդակցության արդյունքներով ելույթ ունենալիս ասել է, որ որպես մեկնարկային մակարդակ առաջին եռամսյակում կարելի է վերցնել արդյունահանման միջին մակարդակը, Սաուդյան Արաբիան հանդես է գալիս ապրիլի սկզբի մակարդակի կտրվածքով:

Եթե ապրիլի 9-ի նիստում երկրներին չհաջողվի համաձայնության գալ, ապա ՕՊԵԿ-ում ակնկալում են, որ երկրորդ եռամսյակում նավթի գլոբալ առաջարկը պահանջարկը կգերազանցի օրական 14,7 մլն բարելով: Սա արդեն երկրորդ եռամսյակի վերջին կհանգեցնի պահելու համար ազատ հզորություններ չունենալուն:

ՕՊԵԿ-ի կանխատեսմամբ՝ 2020 թվականին նավթի գլոբալ պահանջարկը կնվազի օրական աննախադեպ 6,8 մլն բարելով, իսկ երկրորդ եռամսյակում՝ օրական 11,9 մլն բարելով: Այս կանխատեսումներն ավելի լավատեսական են, քան այլ վերլուծաբանների գնահատականները, որոնք ենթադրում են, որ առաջարկը պահանջարկը գերազանցել է օրական արդեն 20 մլն կամ անգամ 30 մլն բարելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ