News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում սողանքի արդյունքում ի հայտ է եկել արտասովոր քարանձավ, որում հնագետները հայտնաբերել են առեղծվածային միջնադարյան սրբատեղի, որը թվագրվում է XIV դարին, հաղորդում է RG-ը: Գտածոն հայտնաբերվել է Սուրեյ անգլիական կոմսության մերձակայքում՝ Գիլֆորդ քաղաքից ոչ հեռու:

Վերջերս Սուրբ Եկատերինայի եկեղեցու մերձակայքում եղել է սողանք: Դա տեղի է ունեցել բլրի վրա, որով անցնում է 1840-ականներին կառուցված երկաթուղի: Սողանքից հետո դեպքի վայր են մեկնել երկաթուղայինները երկաթգիծը ստուգելու համար: Այնտեղ նրանք հայտնաբերել են տարօրինակ քարանձավ եւ այդ մասին հայտնել հնագետներին:

Քարանձավի ներսում եղել է 70 սմ բարձրությամբ որմնախորշ, որում փորագրված էր խաչ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 7 փոքր որմնախորշ ներսում կիսաջնջված գրառումներով կամ սկզբնատառերով:

Ենթադրաբար, քարանձավը կիրառվում էր որպես տաճար նախքան բլրի գագաթին եկեղեցու կառուցումը: Սակայն ինչ տաճար էր դա, գիտնականները դեռ պետք ա պարզեն: Նշենք, որ XIV դարում այդ բլուրը կրում էր Drakehill անվանումը, ինչը նշանակում է «Վիշապաբլուր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ