News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Արժույթի միջազգային հիմնադրամին  կոչ է արել չտրվել ԱՄՆ ճնշումներին եւ կատարել այլ երկրների նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, հատկապես` կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, փոխանցում է Mehr-ը:

«Անցած 50 տարվա ընթացքում մենք ոչինչ չենք խնդրել ԱՄՀ-ից եւ կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները. եթե ԱՄՀ-ն չկատարի իր պարտականություններն այս դժվարին ժամանակներում, աշխարհը դա այլ կերպ կմեկնաբանի»,- ասել է Ռոհանին:

Խոսելով Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցումների մասին, որոնք խոչընդոտում են բազմաթիվ երկրների պայքարը կորոնավիրուսի բռնկման դեմ` նա նշել է, որ «Միացյալ Նահանգները միշտ միակողմանի քաղաքականություն են վարել, եւ համաճարակի ընթացքում ԱՄՆ-ն եւս չհրաժարվեց այդ դիրքորոշումից»: «Պատմությունը երբեք չի մոռանա, որ Սպիտակ տունը, որը տնտեսական ահաբեկիչ էր, այժմ ահաբեկիչ է դարձել նաեւ բժշկական ոլորտում»,- հավելել է Ռոհանին:

Ըստ նրա` Վաշինգտոնը խախտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2005 թվականի բանաձեւը, որը համագործակցություն է նախատեսում բոլոր երկրների միջեւ պանդեմիայի ժամանակ, եւ այդ խայտառակությունը միշտ կմնա ԱՄՆ կառավարության հետ:

Իրանի նախագահը հայտարարել է, որ իրանական բժշկական ոլորտն անում է հնարավոր ամեն ինչ COVID-19-ի զսպման պահանջները բավարարելու համար` նշելով, որ Իրանը մոտ ապագայում կկարողանա ապահովել իրեն կորոնավիրուսի թեստերով:

Մարտի սկզբին Իրանի Կենտրոնական բանկը խնդրել էր ԱՄՀ-ին 5 միլիարդ դոլարի շտապ օգնություն տրամադրել կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար, քանի որ երկրում հիվանդների թիվը շարունակում է աճել: Սակայն միացյալ Նահանգները հրաժարվեցին վերացնել պատժամիջոցներն Իրանի դեմ եւ նույնիսկ վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ խստացրեցին դրանք, ինչը իսլամական հանրապետության համար գրեթե անհնարին է դարձնում համաճարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ կենսական նշանակության դեղամիջոցների եւ բժշկական սարքավորումներ ձեռք բերումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ