Երկու քրոջ սպանության եւ խարդախության համար ցմահ դատապարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով 74-ամյա Խոսորով Ավագյանը դատական նիստերի դահլիճից՝ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը:
Փաստաբանը հայտնեց, որ դատարանը ազատ արձակելու որոշում է կայացրել, քանի որ պատժին անհամատեղելի հիվանդություններով է տառապում Ավագյանը։
«Նրա մոտ կա տեղաշարժման հետ կապված խնդիր, քաղցկեղ ունի, նա կուրացել է։ Նրա մոտ առողջական խնդիրները եղել է եւ դատապարտվելուց առաջ, եւ հետո արդեն սրացել է։ ՔԿՀ-ում կոտրել է ոտքը, դրանից հետո բավականին լուրջ խնդիրներ են առաջացել ոտքի հետ կապված, որից հետո արդեն տեղաշարժման խնդիր կա»,- ասաց Ավետիսյանը։
Նշենք, որ Ավագյանը ցմահ ազատազրկված է եղել 13 տարի։