News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի պանդեմիան կարող է դառնալ պահպանակների պակասի պատճառ, քանի որ կարանտին սահմանելու կապակցությամբ ֆաբրիկաները փակվում են, ինչը խախտում է մատակարարման շղթան, հայտարարել է աշխարհում հակաբեղմնավորիչ միջոցների խոշորագույն արտադրողը, հաղորդում է AFP-ը:

Մալայզիան, որն աշխարհում կաուչուկի խոշորագույն արտադրողը եւ պահպանակների հիմնական աղբյուրն է, անցած ամիս սահմանել է մեկուսացման ռեժիմ, քանի որ Հարավ-Արեւելյան Ասիայում վարակվածների մակարդակը ավելացել է՝ հասնելով ամենաբարձր ցուցանշի:

Karex հակաբեղմնավորիչ հսկայի համար սահմանափակումները նշանակում են, որ ընկերությունը մեկ ամսում կարտադրի 200 միլիոն հատ պակաս պահպանակ, քան սովորաբար արտադրում էր ամսական կտրվածքով:

«Աշխարհը հավանաբար կբախվի պահպանակների պակասի հետ»,- AFP-ին տված հարցազրույցում ասել է Karex-ի գործադիր տնօրեն Գո Միա Քիատան: «Դա բարդ է, սակայն մենք կփորձենք անել հնարավորինս ամեն ինչ: Դա, անշուշտ, լուրջ խնդիր է. պահպանակը կարեւոր բժշկական պրոդուկտ է: Երբ մենք պայքարում ենք COVID-19 պանդեմիայի դեմ, կան նաեւ ուրիշ լուրջ խնդիրներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել»,-ասել է նա՝ հավելելով, որ հատկապես անհանգստացած է զարգացած երկրներում պահպանակների մատակարարման պակասով: Karex-ը ստիպված էր փակել իր գործարանները մինչեւ ապրիլի 14-ը: Ընկերությանը թույլատրվել էր վերականգնել աշխատանքը, սակայն միայն 50 տոկոսով:

«Պահպանակների կամ ինչ-որ հակաբեղմնավորիչ միջոցների պակասը կարող է հանգեցնել անցանկալի հղիությունների թվի աճին, ինչն ունի քայքայիչ բժշկական եւ սոցիալական հետեւանքներ դեռահաս աղջիկների, կանանց, նրանց զուգընկերների եւ ընտանիքների համար»,-ասել է ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի ներկայացուցիչը: Դա նաեւ ռիսկային է հղիության վտանգավոր արհեստական ընդհատումների եւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ու ՄԻԱՎ-ի աճի առումով:

Անգամ չհաշված, որ գործարանների եւ սահմանների փակումը հանգեցրել է քաոսի պահպանակների արտադրության ոլորտում, պահանջարկը, կարծես, աճում է. հնդկական ԶԼՄ-ները հաղորդում են, որ պահպանակների պահանջարկն աճել է 25-35 տոկոսով երկրում մեկուսացում հայտարարելուց մեկ շաբաթ անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ