News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամբողջ համայնքի 60–70 տոկոսն արտագնաաշխատաքնի էր մեկնում, բայց այսօր տանը նստած ենք։ Այս մաիսն NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ Սերոբ Սալնազարյանը։

«36 տարեկան եմ, ընտանիքում ես եմ կինս եւ 2 երեխաներս՝ 9 եւ 12 տարեկան։ 22 տարեկանից արտագնաշխատանքի եմ մեկնել, այլ աշխատաքն չեմ ունեցել։ Ամեն տարի մարտ ամսին գնում էի, նոյեմբերին հետ գալիս, այդ ընթացքում ամեն ամիս գումր էի ուղարոկում, նորմալ ապրում էինք, բայց հիմա սահմաները փակել են, ահավոր վիճակ է,– ասաց նա։

Սալնազարյանի խոսքով՝ պետությունից երբեք որեւէ աջակցոյություն չի խնդրել, բայց այսօր կանգնած ենք խդնրի առաջ, աշխատանք չկա. «Հայրս ու մայրս ապրում են մյուս եղբորս հետ, իրենց ընտանիքում էլ 6 հոգի են։ Ներկա պահին միայն հայրս է աշխատում, ամիսը 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ստիպված մի քիչ իրենից եմ պարտքով փող վերցնում, որ յոլա գնանք, կոմունալները վճարենք, մինեչւ տեսնենք ինչ ենք անում։ կառավարությունը հարց չի բարձրացնում, թե այս մարդիկ, որոնք արտագնաշխատանքիւ էին մեկնում, ինչպե՞ս պետք է ապրեն։ Նիկոլ Փշինյւանն իր հարցուպատասխանի ժամանակ ասում է գյուղտնտեսական վարկեր վերցնեն, բայց ինձ վարկ չեն տալիս, ես վարկային պատմություն չունեմ, ասում են՝ չի հասոնում. դուք այս երկրից չեք, մարդ չեք, չգիտեմ մի խոսքով»։

Նրա խոսքով, եթե անգամ գյուղատնտեսական վարկ տրամադրեին, իրենց մոտ դժվար է զբաղվել գյուղատնտեսությամբ քանի որ ոռոգման ջրի խնդիր կա. «Այս գյուղում ոռոգման ջուր չկա ընդհանրապես, իմ նմանները կանգնած են փաստի առաջ, որ անգամ մեկ մեշոկ պարարատանյութ չենք կարողանում գնել։ Մենք ամեն տարի միլիարդավոր դոլարների արտարժույթ ենք ուղարկել Հայաստան եւ այդ փողերով ամբող հանրապետութան համար ենք հարց լուծել։ Նպաստ էլ չենք ստանում, որ գոնեասեմ հա, մի բան պետությունն արել է։ Մի անի տարի առաջ դիմեցինք նպաստի համար, պատասխանեցին դուք բարեկեցիք եք, ձեզ բան չի հասնում։ Իմ սեփական քրտինքով դրսում գումար եմ աշխատել, բերել տուն եմ կառուցել, գրանցել, ասում են քեզ ոչ մի բան չի հասնում։ Այս ամենն անցողիկ է, մեկ անգամ եւս խնդրում եմ, որպեսզի կառավարությունը վերանայի մեր կարգավիճակում գտնվողների հարցը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ