News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 8-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

ՀՀ նախագահի աշատակազմի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները.

-              «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը,

-              «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը,

-              «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ