News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 7-ին ստորագրվել է Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն սահմանում է 2018-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Այս մասին նշված է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ։

Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։ Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը կամ վերականգնվող էներգակիրների խթանմանն ուղղված ծրագրեր։

Covid-19-ով պայմանավորված անվտանգության կանոններից ելնելով՝ դեսպան Միխայել Բանցհաֆի եւ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից համաձայնագիրը ստորագրվեց առանձին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ