News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ազգային ստանդարտի մշակման նպատակով  ապրիլի 8-ին ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ անցկացրել են «Նավթամթերք. Տեղափոխման (բեռնափոխադրման), ընդունման, բացթողման (բեռնաթափման, բեռնաբարձման) և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստներ. Կորուստների չափ» թեմայով քննարկում: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ուսումնասիրվել են ոլորտում առկա խնդիրները, ստանդարտների համապատասխանությունը առկա իրավիճակին: Քննարկվել են խնդիրների լուծման տարբերակները առաջարկներ արվել հնարավոր թերությունների շտկման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ