News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների թիվը կշարունակի աճել, նույնիսկ չնայած նրան, որ վարակման նոր դեպքերը մոտենում են իրենց գագաթնակետին եւ հոսպիտալացման տեմպերը դանդաղում են, հայտարարել է Սպիտակ տան` առողջապահության հարցերով խորհրդական, Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էնտոնի Ֆաուչին, փոխանցում է CNBC-ն:

«Սա շատ վատ շաբաթ է լինելու»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում: Ըստ Ֆաուչիի ՝ մահացությունը, որպես կանոն, հետ է մնում բռնկման այլ ասպեկտներից, ինչպիսիք են նոր դեպքերը եւ հոսպիտալացումը: Այս շաբաթից հետո ԱՄՆ-ն պետք է տեսնի «փոփոխությունների սկիզբը»:

Սպիտակ տունն ավելի վաղ կանխատեսել էր, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից կարող է 10 000-ից մինչեւ 240 000 մարդ մահանալ: Սակայն քանի որ մարդիկ շարունակում են հետեւել սոցիալական հեռավորության պահպանման կանոններին, այդ թվերը կարող են նվազել, ասել է Ֆաուչին:

Ըստ նրա` ԱՄՆ առողջապահության ոլորտի պաշտոնյաները պլանավորում են երկիրը նորմալ հունի վերադարձնելու ուղիները, եթե այս ամսվա ընթացքում սոցիալական հեռավորության պահպանումը եւ COVID-19-ի դեմ պայքարի այլ միջոցները դրական արդյունքներ տան:

Թրամփի վարչակազմը 30 օրով կարանտին է հայտարարել. դպրոցներն ու ընկերությունները փակ են, ամերիկացիների մեծ մասը մեկուսացման մեջ է:

Ֆաուչին ասել է, որ նման միջոցառումները պետք է շարունակվեն, բայց հուսադրող նշաններ կան, որ դրանք աշխատում են: «Եթե մեզ իրականում հաջողվի հաջողության հասնել, իմաստ ունի առնվազն պլանավորել, թե ինչպիսի տեսք կունենա վերադարձը բնականոն կյանքին: Սա չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք դա հենց հիմա անել, բայց նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է Ֆաուչին:

Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի մեկ այլ անդամ դոկտոր Դեբորա Բիրքսն ասել է, որ մեկուսացման միջոցառումները պետք է շարունակվեն, հակառակ դեպքում երկիրը կարող է բախվել կրկնվող բռնկման վտանգին: «Եթե մարդիկ նորից սկսեն դուրս գալ տնից եւ շփվել միմյանց հետ, մենք երկրորդ սուր ալիք կտեսնենք»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ