News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք պատգամավորների միջեւ կորոնավիրուսի պատճառով տասնյակ հազարավոր կալանավորներին ազատ արձակելու մասին օրինագծի քննարկման ժամանակ:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել ծայրահեղ աջակողմյա Ազգայնական շարժում կուսակցության եւ «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդական ընդդիմադիր կուսակցության պատգամավորների միջեւ, հաղորդում է BirGün-ը: Օրինագիծը նախատեսում է շուրջ 90 000 կալանավորներին ազատ արձակել՝ բացառությամբ քաղաքական մոտիվներով բանտարկվածների:

Ծեծկռտուքը սկսվել էր, երբ ԱՇԿ կուսակցությունից պատգամավոր Ջեմիլ Էնգինույթն արձագանքել էր ընդդիմադիր գործընկերների քննադատությանը՝ հղում անելով պայթյունին, որի հետեւանքով զոհվել էր հինգ մարդ Դիարբեքիր նահանգում: Այդ ժամանակ կառավարությունը մեղադրել էր Քուրդ աշխատավոր կուսակցությանը:

«Թող ոչ ոք չակնկալի, որ այս կառավարությունը կընդունի համաներումը Քուրդ աշխատավոր կուսակցության դավաճանների համար»,-ասել է Էնգինյուրթը: «Ես անիծում եմ ահաբեկչության կողմնակիցներին»: Այդ հայտարարությունից հետո պատգամավորների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել եւ խորհրդարանի խոսնակը ստիպված էր ընդմիջում հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ