News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սենատոր Բեռնի Սանդերսը դուրս է մնացել 2020 թվականի նախագահական մրցավազքից, հայտնում է CNBC-ն: Այսպիսով, նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը կդառնա նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Անկախ սենատորը Վերմոնտից հայտարարել է մրցավազքից դուրս գալու մասին իր անձնակազմի հետ հեռախոսազրույցի ընթացքում` այն բանից հետո, երբ նա մի շարք ջախջախիչ պարտություններ կրեց փրայմերիզի ընթացքում, իսկ կորոնավիրուսային համաճարակը մի քանի շաբաթով կանգնեցրել էր նրա քարոզարշավը:

Փրայմերիզում Դեմոկրատական կուսակցության առաջին հաղթանակներից հետո Սանդերսին չհաջողվեց առաջ անցնել Բայդենից: Ընդ որում, նա հաջողության էր հասել Այովայից մինչեւ Նյու Հեմփշիրում, Նեւադայում, Կոլորադոյում եւ Կալիֆորնիայում, բայց հետ էր մնացել ազգային պատվիրակների մրցավազքում, երբ դեմոկրատները, մտավախություն ունենալով, որ նա կարող է իրենց թեկնածուն դառնալ ազգային պատվիրակների մրցավազքում, միավորվեցին Բայդենի շուրջ: Մարտի կեսերին նախկին փոխնախագահը դարձավ մրցավազքի ակնհայտ առաջնորդը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ