News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հայտնում ենք, որ մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում անօթեւան մնացած քաղաքացիներին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայտնում ենք, որ մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում անօթեւան մնացած քաղաքացիներին։

Ժամանակավոր կացարանը գտնվում է Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։

Նշյալ քաղաքում կամ մոտակա բնակավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր այս պահին ունեն կացության խնդիր, կարող են դիմել մեզ հետեւյալ հեռախոսհամարով՝ +7 (495) 628 55 56, կամ [email protected] էլ․հասցեով:

Հիշեցնում ենք, որ հնարավորություն է ընձեռված նաեւ անօթեւան մնացած քաղաքացիների ժամանակավոր տեղավորման հարցում «Մոլոկովո», «Նոյ», «Պրինց պլազա» եւ «SK Royal» հյուրանոցներում»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ