News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոսովոյի վարչապետի պաշտոնակատար Ալբին Կուրթին հավաստիացրել է Եվրամիության հատուկ բանագնացին Սերբիայի հետ հարաբերությունների նորմալիզացիայի հարցում բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին, հաղորդում է AP-ն:

Կուրթին նաեւ գրել է ԵՄ նոր բանագնաց Միրոսլավ Լայչակին ուղղված նամակում, որ ցանկացած վերջնական համաձայնություն պետք է երաշխավորվի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից:

Նրա խոսքով՝ գործարքը պետք է ուղեկցվի «քաղաքական, տնտեսական եւ ֆինանսական փաթեթով երկու երկրներում կյանքի որակի ստանդարտները միմյանց մոտեցնելու եւ Եվրամիության մեջ նրանց ինտեգրելու» համար: Կուրթին նախազգուշացրել է, որ «ոչ մի դեպքում կամ իրավիճակում չեն քննարկվի փոխադարձ ինքնավարության, տարածքային ամբողջականության եւ ներքին գործերի մասին հարցերը»:

Անցած շաբաթ Կոսովոն չեղարկել էր Սերբիայից ու Բոսնիա եւ Հերցեգովինայից ներկրված ապրանքների համար 100-տոկոսանոց սակագները՝ ի նշան երկխոսությունը վերսկսելու բարի կամքի:

Կոսովոն սահմանել էր սակագները 2018 թվականի նոյեմբերին, քանի որ սերբերը փորձում էին խանգարել Կոսովոյին միանալ միջազգային կազմակերպություններին: Տարաձայնությունները հանգեցրել էին ԵՄ միջորդությամբ Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ հարաբերությունների նորմալացման հարցով բանակցություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ