News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 06
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Իտալիան պետք է պահպանի մեկուսացման խիստ ռեժիմը COVID-19-ի համաճարակը հաղթահարելու համար՝ մերժելով գործարանները կրկին բացելու մասին ձեռնարկությունների կոչերը: Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, հաղորդում է Reuters-ը:

«Գիտնականները խորհուրդ են տալիս մեզ առհասարակ չմեղմել սահմանափակումները»,-գերմանական Bild թերթին ասել է Կոնտեն: Նա նաեւ ասել է, որ վստահ է, որ եթե իտալացիները հարգեն կառավարության ձեռնարկած միջոցները, նոր վարակվածների եւ մահվան դեպքերի մասին տվյալները կբարելավվեն:

Չորեքշաբթի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ կորոնավիրուսով առավելապես խոցված Իտալիայում մահվան դեպքերի թիվը նվազել է՝ ի տարբերություն նախորդ օրվա տվյալների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն, Aston Martin-ն ու McLaren-ը հայտարարել են կորոնավիրուսի հետեւանքով շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին
Bentley ընկերության հայտարարության մեջ նշվում է Մեծ Բրիտանիայում 1000 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին, ինչը կազմում է աշխատուժի շուրջ մեկ քառորդը…Լյուքս դասի ավտոմեքենաների բրիտանական արտադրողներ Bentley-ն, Aston Martin-ն ու McLaren-ը հայտարարել են շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին վերջին երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է CNN-ը: Այդ ընկերություններում աշխատատեղերի կրճատումը կապված է շքեղ ավտոմեքենաների վաճառքի վրա կորոնավիրուսի պանդեմիայի բացասական ազդեցության հետ: Bentley ընկերության հայտարարության մեջ նշվում է Մեծ Բրիտանիայում 1000 աշխատատեղ կրճատելու ծրագրի մասին, ինչը կազմում է աշխատուժի շուրջ մեկ քառորդը: Bentley-ն նաեւ դադարեցրել է նոր աշխատակիցների ընդունումը, հեռացրել իր կապալառուներին եւ սառեցրել աշխատակիցների աշխատավարձը: Aston Martin ընկերությունը հայտնել է 500 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին վաճառքի անկման պատճառով: Ընկերությունը նաեւ պատրաստվում է փոխել իր գործադիր տնօրենին՝ այդ պաշտոնում ընդունելով Mercedes-ից Թոբիաս Մոերսին: McLaren-ը, որը Ֆորմուլա-1 թիմի սեփականատերն է, հայտնել է 1 200 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին, ինչը կազմում է ընկերության ամբողջ աշխատուժի ավելի քան մեկ քառորդ մասը: Համաձայն ընկերության հայտարարության՝ դրա պատճառը մրցավազքի չեղարկումն է, գործարանների եւ ցուցասրահների փակումն ամբողջ աշխարհում:
Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյան
Պետք է միասին կանխենք Վանաձորում համավարակի բռնկման․․․
ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Իոնինը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով
Գոտեպնդվեք, բան չմնաց. Հայկ Մանասյանը՝ ՀՀ–ում կորոնավիրուսի տարածման մասին
Հայաստանում թեև կա 3 միլիոն մարդ, բայց ընդամենը կես միլիոնն է, որ աշխատում է, ու ակտիվ շփումների մեջ մտնում…
Այսօր մարզեր կան, թեստ գոյություն չունի, ու ասում են՝ աշխատանք ենք կատարել. Գագիկ Ծառուկյան
Իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցեր կարգավորեր, թե դեղորայքի համար, թե դիմակների համարար արտադրվեր, ներկրվեր մեր մոտից, մաքսատներում հրաման տրվեր, որ ոչ մի հատիկ դուրս չգա…
Լեհաստանն ու Բալթյան երկրները կբացեն սահմանները միմյանց համար հաջորդ շաբաթ
Նա հավելել է, որ նշված երկրների նախարարություններին հանձնարարվել էր հնարավորինս արագ լուծել այդ հարցը…
Ամենաշատ