News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ քաղաքացիները շարունակում են մնալ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ հույս ունենալով, որ ի վերջո դեպի Հայաստան եւս մեկ թռիչք կլինի եւ կվերադառնան հայրենիք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց այնտեղ գտնվող մեր հայրենակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ իրենց հետ հանդիպելու են եկել ՌԴ–ում ՀՀ դեսպանության աշխատակիցները, որին փոխանցել են, թե դեսպանությունից հեռախոսով ինչ են պատասխանել իրենց. «Մեզ ասել են, թե տեղ չունենք, թող ժողովրդին չուղարկեն, իր բառերն է։ Զանգում ենք դեսպանատուն, ասում են՝ գնացեք հայկական ժամ։ Ասում ենք մեզ խաբել եք, տոմս ենք առել, բայց թռիչք չկա, ասում է՝ դուք տելեվիզոր չե՞ք նայում։ Խոպանչին՝ ուր, տելեվիզորնը՝ուր, եկել ենք այստեղ աշխատելո՞ւ, թե՞ տելեվիզոր նայելու»։

Այս առնչությամբ հայտարարություն է տարածել ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։ Հայտարարությունում մասնավորապես նշված է.

«ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներքո ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն այս պահին հանդիպում է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն քաղաքացիների հետ, ովքեր նախորդ օրը տեղի ունեցած չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան և հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։

Զրույցի ընթացքում Ա․Ղազարյանը հորդորել է քաղաքացիներին օդանավակայանից տեղափոխվել դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներ՝ ելնելով այն հանգամանքից, որ առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան թռիչքներ նախատեսված չեն։

Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին ստեղծված իրավիճակում զերծ մնալ օդանավակայան ուղևորվելուց։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվությունը նախատպես կտեղադրվի դեսպանության Facebook սոցցանցի էջում և դիվանագիտական ներկայացուցչության կայքում»:

 

 

Տպել
Ամենաշատ