News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավտոթար՝ Երևանում․ մեքենան բախվել է շինության պատին: Ըստ SHAMSHYAN.com-ի՝ ժամը 04:15-ի սահմանում 35-ամյա Գևորգ Դ.-ն Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի հ․ 176 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած Lexus մակնիշի 5204-AX համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի քարե պատին: Վթարի հետևանքով Գևորգ Դ.-ն տեղափոխվել է հ․ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները հոսանքազրկել եւ հովացրել են ավտոմեքենան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Ամենաշատ