News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրոնական առաջնորդներին ասել է, որ երկրին «ցնցող տարի» է սպասում, եւ որ ԱՄՆ-ն «մոտ ժամանակում» կորոնավիրուսը կհաղթահարի:

«Մեզ ցնցող տարի է սպասում: Մենք այդ վարակը կհաղթենք: Մենք կհաղթենք այդ վիրուսը եւ կհաղթենք մոտ ժամանակում,- հայտարարել է Թրամփը կրոնական առաջնորդների հետ ոչ պաշտոնական հեռախոսային ասուլիսում: - Մենք կվերադարձնենք մեր երկիրը»:

«Առջեւում շատ հզոր տարի ենք ունենալու, որովհետեւ գիտեք, թե մեզ ինչ է սպասվում,- շարունակել է Թրամփը: - Մենք պետք է դա անենք: Հավատացյալները պետք է դա անեն: Մենք պետք է հաղթենք: Այնպես որ, ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրին ուղղակի շնորհակալություն հայտնել: Ես միշտ այստեղ եմ»:

Թրամփի զրույցը կրոնական առաջնորդների հետ տեղի է ունեցել Զատկի եւ Պեսախի նախօրեին:

Հեռախոսային ասուլիսին մասնակցել է նաեւ երկրի փոխնախագահ Մայք Փենսը, որը շնորհակալություն է հայտնել կրոնական առաջնորդներին սոցիալական հեռավորության պահպանումը խրախուսելու ջանքերի համար, նույնիսկ եթե դա նշանակում է, որ ծխականները չեն կարող հավաքվել կրոնական շենքերում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Նախագահն ասում է, որ մենք կհաղթենք կորոնավիրուսը եւ կվերադառնանք ինչպես երբեք, ավելի ուժեղ: Ամերիկացի ժողովրդի հավատն է հատկապես դրել այդ մեծագույն վերադարձի հիմքը»,- ասել է Փենսը:

Թրամփի եւ Փենսի կարճ ելույթներից հետո երեք կրոնական առաջնորդներ հայտնել են այն մասին, թե իրենց կազմակերպությունները ինչպիսի օգնություն են ցուցաբերում համավարակի ֆոնին:

Թրամփը գովաբանել է առաջներդներից մեկին՝ ավետարանականների առաջնորդ Ֆրանկլին Գրեմին, նրա Samaritan Purse («Սամարիացու դրամապանակ») կազմակերպության կողմից Նյու Յորքի Կենտրոնական այգում շարժական հոսպիտալ ստեղծելու համար:

Գրեմն ավելի վաղ հայտարարում էր, որ COVID-19-ի պատճառը մեղքն է եւ այն, որ մարդկությունը «Աստծուց երես է թեքել»: Երեկվա զրույցում նա Թրամփին եւ Փենսին շնորհակալություն է հայտնել ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ նրանց աշխատանքի համար:

«Պարոն նախագահ, մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ եւ փոխնախագահին Ձեր ղեկավարման համար,- ասել է Գրեմը: - Մեր երկիրը դժբախտության մեջ կլիներ, եթե դուք չլինեիք նախագահը: Ես սարսռում են այն մտքից, թե ինչպիսի իրավիճակում կարող էինք հայտնվել»:

Միաժամանակ, նախկին նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ չնայած սեցիալական հեռավորության պահպանման միջոցառումների արդյունավետության առաջին նշաններին, դրանց չեղարկումը, մինչեւ լավ կարգավորված թեստավորման եւ մոնիթորինգի ներդնումը, կարող է փոշիացնել ձեռք բերված առաջընթացը:

«Սոցիալական հեռավորությունը հարթեցնում է կորը եւ թուլացնում ճնշումը մեր հերոսական բժիշկների վրա,- երեկ իր թվիթերյան էջում նշել է Օբաման: - Բայց գործող քաղաքականությունից հնարավոր կլինի հրաժարվել միայն այն բանից հետո, երբ առանցքային պահ կդառնա թեստավորման եւ մոնիթորինգի հզոր համակարգը, որը մենք դեռ պետք է ներդնենք ամբողջ երկրի մասշտաբով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ