News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առաջացած քաղաքական եւ տնտեսական քաոսը կարող է սերունդներ ձգվել: Այս մասին ասվում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի` The Wall Street Journal ամսագրում հրապարակված հոդվածում:

Նախկին դիվանագետը կորոնավիրուսի պանդեմիան աննախադեպ մասշտաբի եւ գլոբալության վտանգ է անվանել: Մարդկության երջանկությունը եւ ազգերի բարգավաճումը, ըստ 96-ամյա քաղաքական գործչի, հնարավոր են միայն կառավարությունների նկատմամբ մարդկանց վստահության դեպքում: Միայն իշխանությունները պետք է կանխատեսեն մոտեցող աղետները, հաղթահարեն դրանք, ապա վերականգնեն կայունությունը: COVID-19 համավարակի ավարտից հետո պետական կառավարման շատ ինստիտուտների նկատմամբ դատավճիռ կկայացվի` ձախողում, արձանագրում է Քիսինջերը: Պետք է ոչ միայն պայքարել կորոնավիրուսի դեմ, այլեւ աշխատել «հետվիրուսային» աշխարհակարգի ստեղծման ուղղությամբ, ամփոփում է քաղաքական գործիչը:

COVID-19 կորոնավիրուսի պանդեմիան տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` վարակվել է ավելի քան 1.35 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 79 հազար մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամենալուրջ իրավիճակն ԱՄՆ-ում, Իսպանիայում եւ Իտալիայում է: Չինաստանում, որտեղ սկսվել է համաճարակը, մի քանի օր առաջ հայտարարվել էր վարակի դադարեցման մասին: Ապրիլի 7-ին Չինաստանի իշխանությունները կրկին բացեցին ելքն Ուհանից, որտեղ եւ դեկտեմբերի վերջին տեղի էր ունեցել հիվանդության առաջին բռնկումը:

Քիսինջերը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի ժամանակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ