News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 9-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ ԱԻՆ-ի հաշվեկշռում հաշվառված 2003-ին թողարկված «Տոյոտա (Land Cruiser 4.0)» մակնիշի (հաշվեկշռային արժեքը՝ 674 419 ՀՀ դրամ) ավտոմեքենան հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակության օգտագործման պայմանով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ փրկարարական ծառայողներն իրենց պարտականությունների կատարման ժամանակ իրականացնում են օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված բազմաթիվ գործառույթներ: Գույքի նվիրաբերությամբ ակնկալվում է, որԱրցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից այն կօգտագործվի ի նպաստոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված և իր կանոնադրական խնդիրներից ու նպատակներից բխող գործառույթների իրականացման:

Հարկ է նշել, որ նախագծում նշված գույքն Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է որպես օգնություն: Այդ պատճառով նախագծում չի նշվում սկզբնականև մնացորդային արժեքները։

Տպել
Ամենաշատ