News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի ծաղկաբուծական տնտեսությունների մի մասի` այս ժամանակահատվածում կրած կորուստները կարող են հարյուր հազարավոր դոլարներ կազմել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը:

Նա հիշեցրել է, որ պետությունը սուբսիդիաներ է առաջարկում, բայց քանի որ նախկինում մարդիկ արդեն վարկեր են վերցրել եւ գրավ են դրել հնարավոր ամեն ինչ, բանկերն այլեւս միջոցներ չեն տրամադրում, որոնք հիմնականում օգտագործվում են ջերմոցային տնտեսության մեջ գազի համար պարտքերը մարելու նպատակով:

«Ապրանքը չի վաճառվում, ուստի մարդիկ չեն կարողանում մարել վարկերը եւ վճարել գազի դիմաց: Ամենից շատ տուժել են ծաղկաբույծները, որոնց արտադրանքը լավ էր վաճառվում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ Ռուսաստանում, որտեղ սահմանափակումների պատճառով պահանջարկը դեռ թույլ է: Բացի այդ, խնդիրներ կա նաեւ տեղափոխման եւ լոգիստիկայի հետ կապված: Հայկական շուկայում նույնպես պահանջարկ չկա: Ծաղիկներ աճեցնողները կոտրված տաշտակի առաջ են հայտնվել: Շատ արտադրողներ դիմել են իշխանություններին, բայց դեռ չգիտեն, թե ինչ կլինի հետո: Խնդիրն ավելի պարզ պատկերացնելու համար կարող եմ միայն ասել, որ 3 հա մակերեսով ծաղիկներ աճեցնելու ջերմոցը կարող է 100 հազար դոլարի վնաս կրել: Նման ջերմոցները շատ են: Օրինակ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում կա ջերմոց, որի մակերեսը 4 հա է: Նման տնտեսություններում իրավիճակն ընդհանրապես սարսափելի է»,- ասել է Գեւորգյանը:

Սակայն, ըստ ՀԿ-ի ղեկավարի, արտաքին շուկաների վերջնական կորստի վտանգ դեռ չկա, քանի որ, այսպես թե այնպես, ոչ ոք ապրանք մատակարարելու հնարավորություն չունի: «Ջերմոցային բանջարեղենի վաճառքը նույնպես նվազել է` արտաքին շուկայում ցածր պահանջարկի պատճառով, որոնք որոշ չափով պահպանվում են նաեւ ոչ մեծ ներքին սպառման հաշվին: Բանջարեղենի բոլոր արտադրողները եւս ծանր իրավիճակում են հայտնվել, ինչը հիմնականում պայմանավորված է «Գազպրոմ» ընկերության նկատմամբ խոշոր պարտքային պարտավորություններով, որը, ի տարբերություն «Վեոլիա Ջուր» ընկերության եւ «Հայաստանի էլեկտրական ցանցերի», չի համաձայնում հետաձգել օգտագործված գազի համար վճարման ժամկետները: Ճգնաժամից հետո ջերմոցային տնտեսությունների համար լուրջ խնդիր կարող է դառնալ ներմուծվող, մասնավորապես, թուրքական բանջարեղենի հոսքի կտրուկ ավելացումը, ինչից տնտեսվարող սուբյեկտները միշտ վախենում են, քանի որ ներմուծվող արտադրանքը լուրջ հարված է հասցնում գներին»,- ընդգծել է նա:

Պողոս Գեւորգյանը պարզաբանել է, որ ջերմոցային տնտեսությունների տարածման աշխարհագրությունը հիմնականում բաժին է ընկնում Արարատյան դաշտավայրին (Արարատի եւ Արմավիրի մարզեր), ինչպես նաեւ Արագածոտնի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերին:

Նա հավելել է, որ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ջերմոցային տնտեսությունների ընդհանուր մակերեսը 1000 հա է, որոնք հեշտությամբ կարող է բավարարել ոչ միայն ներքին պահանջարկը, այլեւ արտահանել արտադրանքի մի մասը: «Վերջին շրջանում ջերմոցային տնտեսությունների թիվն աճում է, եւ գրագետ մոտեցման դեպքում այս միտումը կշարունակվի: Այսօր արդեն շեշտը դրվում է սեփական ջերմոցի արտադրության վրա, ինչն էապես նվազեցնում է արտադրության ծախսերը: Ապագայում սպասվում է էկոլոգիապես մաքուր բանջարեղենի արտադրության ջերմոցային տնտեսությունների քանակի ավելացում երկրի տարբեր մասերում, մասնավորապես` Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում: Տնտեսվարող սուբյեկտները ցանկություն ունեն գործունեություն սկսել Սյունիքի մարզում, սակայն այնտեղ մտագություն է առաջացնում հանքերի շահագործումը, որը բնապահպանական ռիսկեր է պարունակում»,- ասել է հասարակական կազմակերպության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ