News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Մենք առաջիկայում սպասում ենք բուժվածների թվի որոշակի աճ, նաեւ մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների որոշակի աճ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վաղը պարետատանը կքննարկենք մեր հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավարումներ պիտի գործեն, բայց այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը այն է, որ վաղվանից արդեն պետք է ստեղծենք օրական հազար թեստի հնարավորություն:

Այսօր խորհրդակցություն ենք ունեցել եւ նախարարը պարզաբանել է, որ այս համատեքստում ինչ պետք է անենք: Առաջին փուլում հնարավոր է թեստերի թիվը հազարի չհասնի, որովհետեւ եկանք եզրակացության, որ պետք է ցուցում լինի: Այսինքն մարդկանց առանց որեւէ չափանիշի հրավիրել ու թեստավորել, դա ուղղակի կլինի ժամանակի եւ ռեսուրսի անիմաստ կորուստ:

Վաղվանից մենք ցուցումով մարդկանց, մասնավորապես, բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդներին, ենթադրում եմ, այլ վիրուսային հիվանդություններ ունեցող մեր քաղաքացիներին պարտադիր կթեստավորենք եւ դրա արդյունքներով ավելի ամբողջական պատկերացում կկազմենք ընթացիկ իրավիճակի մասին: Վերջին օրերի տվյալներով մենք ընդհանուր առմամբ արդեն տիրապետում ենք իրավիճակին եւ պարզ է մոտավորապես, թե ինչ է կատարվում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը պատմել է, որ կորոնավիրուսից բուժվելու ընթացքում նիհարել եւ մորուք է աճեցրել
«Երբ հիվանդացա, այդ ժամանակ էլ որոշեցի մորուք աճեցնել՝ մինչեւ կորոնավիրուսի դեմ լիարժեք հաղթանակը նշելը»․․․
Ոստիկանությունը որոշում է կայացրել արգելափակել Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները
Հայցում ենք բոլոր ուխտագնացների ներողամտությունը…
Կենտրոնում, Նորք-Մարաշում և Էրեբունիում ոստիկաններն ու տեսչական մարմնի աշխատակիցները հսկողություն են իրականացրել
Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները․․․
Եվրամիությունը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել ԱՀԿ-ի մասին որոշումը
Եվրոպական միությունը շարունակում է այդ առումով աջակցել ԱՀԿ-ին եւ արդեն լրացուցիչ ֆինանսավորում է հատկացրել․․․
Հույս ունենք, որ չի ծագի նման անհրաժեշտություն․ վարչապետը` Վրաստանի առաջարկած օգնության մասին
Ինչպես մենք բոլորս կարող ենք այնպես անել, որ վերակենդանացման բաժանմունքների ծառայությունների կարիքը չլինի, այնպես էլ կարող ենք անել, որ աջակցության կարիք չունենանք․․․
Կորոնավիրուսի մասին տվյալները կարող են փոխվել նմուշների կրկնակի թեստավորման պատճառով. ԱՀԿ
Իվ Կոենը հայտարարել է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը կարող էր հայտնված լինել դեկտեմբերի 27-ին...
Ամենաշատ