News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 9-ի նիստում հաստատեց հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը, որը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, այս միջոցառմամբ թիրախավորվել են հետեւյալ շահառուները. Այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հետո միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են, սակայն միկրոձեռնարկատիրության առումով թիրախավորվել են երեք խումբ անձինք:

1.            2019 թվականին ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

2.            2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր (ինքնազբաղվածներ)

3.            2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։ 2020-ի հունվարի 1-ից դիմել են որ ընդգրկվեն միկրոձեռնարկատերերի ցանկում:

Անանյանի խոսքով, աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020-ի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով (136 հազար դրամ):

Բացի այդ, միանվագ աջակցություն են ստանում  նվազագույն աշխատավարձի չափով այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ եւ չեն հանդիսանում անհատ ձեռնարկտեր, ինչպես նաեւ այն անձինք, որոնք 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ ունեն ներկայացրած ՀԴՄ-ի ստացման հայտ, սակայն ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ շտեմարանում չունեն ակտիվացված նոր սերնդի ՀԴՄ:

«Օժանդակության հիմքում դրվում է մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների իրացման շրջանառության հասույթը»,-ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ այդպիսի շրջանառություն է համարվում ՀՀ ՊԵԿ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում շահառու հանդիսացող անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված հասույթների և ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային հասույթների հանրագումարը։

ՊԵԿ նախագահը հստակեցրեց, որ սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, որոնք ունեն 2 եւ վելի աշխատակից, քանի որ նրանք կարող են օգտվել հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շահառու:

Բացի այդ, սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, որոնց կողմից 2020-ի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ