News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ապագայում ճգնաժամը կարող է հանգեցնել գնաճի եւ աշխատատեղերի կրճատման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Նա պարզաբանեց, որ արտադրության այն ծավալները, որոնք եղել են առաջին եռամսյակում, կպահպանվեն նաեւ ապրիլին, մայիսին եւ հունիսին, քանի որ պաշարներն առայժմ բավականացնում են, սակայն հետո կարող է կերի խնդիրներ առաջանան, այսինքն՝ ծախսերը կավելանան: «Կերի քանակության կրճատումը կապված է «Վերին Լարս» հսկիչ անցակետի թողունակության հետ, ինչպես նաեւ ռուբլու փոխարժեքի տատանումների հետ: Այս ամենը կարող է հանգեցնել թռչնամսի եւ ձվի գնաճի»,- հավելեց Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ տնտեսվարող սուբյեկտները Զատիկը նորմալ կդիմավորեն, նշված ժամանակահատվածում ծավալների կրճատումներ չեն լինի, գների բարձրացում նույնպես չի սպասվում:

ՀԿ նախագահը միաժամանակ նշեց, որ Կառավարության առաջարկած աջակցության հակաճգնաժամային միջոցառումները չեն համապատասխանում արտադրողների սպասումներին: «Սա կապված է նաեւ դանդաղկոտության հետ, քանի որ մինչեւ ծրագրերը սկսեն գործել, եւ բանկերը դրանք ընդունեն, նվազագույնը մեկ ամիս կանցնի: Վարկերը կարող էին տրամադրվել ավելի ձեռնտու պայմաններով եւ ավելի հասցեական: Դրանից բացի, որոշում չկա նաեւ կոմունալ վճարումների սառեցման մասին՝ ո՛չ «Գազպրոմ» ընկերության, ո՛չ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից»,- դժգոհեց Թռչնաբույծների միության ղեկավարը:

Նրա պարզաբանմամբ՝ տեղական արտադրանքի արտադրության տարեկան ծավալը կազմում է 12 հազար տոննա թռչնամիս եւ ավելի քան 350 մլն ձու, մասնագիտացված 18 ձեռնարկություն կա՝ չհաշված ֆերմերային տնտեսությունները, որոնք կենտրոնացած են երկրի բոլոր մարզերում:

Ապագայում ճգնաժամը ակնհայտորեն կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման: Փոքր տնտեսվարող սուբյեկտները արդեն չեն աշխատում, խոշորները դեռ աշխատում են, սակայն հուլիսից, եթե իրավիճակը չբարելավվի, հնարավոր է, որ նրանց մոտ աշխատակիցների կրճատում լինի»,- նշեց ՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ ճյուղն ամեն տարի վճարում է 4,8 մլրդ դրամ հարկ, եւ նրան, ինչպես եվրոպական երկրներում, այդ մուտքերից 1-3 տոկոսի սուբսիդիաներ է հասնում, ինչը չի արվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ