News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընդհուպ մինչեւ երեկվա ցուցանիշներով՝ Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների փաթեթների հասանելի միջոցների գումարը կազմում է 3 մլրդ 670 մլն դրամ: Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա պարզաբանմամբ՝ միջոցառումների 10 փաթեթից 6-ն արդեն գործում է, եւ սա վատ ցուցանիշ չէ: «Միջոցառումների 7-րդ փաթեթը հասանելի կլինի արդեն վաղը, իսկ 8-րդ, 9-րդ եւ 10-րդ փաթեթների իրականացումը կսկսվի երկուշաբթի: Այսօր ընդունվել է միկրոբիզնեսին առնչվող եւս մեկ միջոցառում, որի իրականացումը տեղի կունենա արագ, քանի որ թիրախային խումբը հայտնի է»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները վերլուծում են խթանները, որոնք ստանում է բիզնեսը: «Մենք ցանկանում ենք, որ դա լինի ոչ թե հակաճգնաժամային գործիքով, այլ այն մասնավոր հատվածի զարգացման գործիքով, որն ապագայի հեռանկար ունի: Սոցիալական աջակցության միջոցառումները թիրախային բնույթ ունեն, իսկ դրանց շահառուների հստակեցումն օգտակար կլինի ապագայում անհրաժեշտ ծրագրերի իրականացման համար»,- ամփոփեց փոխվարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ