News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն  ասում է՝ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չեն, որ ցածր աշխատավարձի դիմաց տարիներով չարքաշ աշխատեն։

Էդ լուր՞ջ եք ասում, տիկին Նազարյան։

Ես՝ որպես տարիներ շարունակ ձեր ասած «չարքաշ աշխատանքը» կատարած մարդ, ասեմ, որ իմ կամ ԱԺ այն ժամանակվա ղեկավարության մտքով անգամ չի անցել, որ կարելի է 30 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրի Ազգային ժողովում ընդամենը մեկ տարում շուրջ 1.5 միլիարդ դրամի պարգևավճար բաժանել։ Իսկ դուք արեցիք դա։ Նախկին թվերը ձեր ձեռքի տակ են, նայեք ու կտեսնեք, որ առնվազն եռապատակել եք ազգային ժողովի կողմից տրամադրվող պարգևավճարների գումարը։

Ոչ մեկի մտքով չէր ացնում, որ 30 տոկոս պաշտոնական աղքատության ունեցող երկրում կարելի է նախարարների աշխատավարձը 800 հազար դրամից դարձնել 1 միլիոն 500 հազար դրամ, փոխնախարարների աշխատավարձը՝ 562 հազարդրամից դարձնել 1 միլիոն 60 հազար դրամ կամ գլխավոր քարտուղարների աշխատավարձը 595 հազար դրամից դարձել է 870 հազար դրամ՝ այն էլ գաղտնի հրամանով։ Բայց դուք արեցիք դա։

Ու սա արեցիք ձեզ նվիրյալներ հռչակելով ու ժողովրդի կյանքը լավացնելու խոստումներով իշխանության գալուց անմիջապես հետո։

Եվ վերջում, տիկին Նազարյան, ո՞ր պահին հասկացաք, որ «նվիրյալներ չեք», որ ժողովրդին ծառայելու ձեր խոստումները կատարելու համար բարձր աշխատավարձեր պիտի ստանաք ու ինչքա՞ն դեռ պիտի բարձրացնեք ձեր աշխատավարձերը, որ «նվիրյալ դառնաք»։

Մեզ իրական հեղափոխություն է պետք, որը լինելու է...»։

Նշենք, որ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով պաշտոնյաների պարգևավճարներին։

«Հիմա պատկերացրեք, երկու տարվա ընթացքում մեր երկրի որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար ու հատուկ ֆոնդ հիմնադրվեր /Urgent fund/, որքան գումար կլիներ կարիքավորների, աշխատանքը կորցրածների, սոցիալական անելաներլի վիճակում հայտնվածների ու նման տարբեր խմբերի համար։ Ախր հեղափոխությամբ եկած մարդիկ չէին եկել է լավ ապրելու, եկել էին մարդկանց վիճակը լավացնելու, ու մտածելու նոր տիպի կառավարման ու իր ժողովրդի հետ ավելի հավասար լինելու մասին։ Դա իսկապես կարևոր է, շատ կարևոր է վերագիտակեցել հենց այս օրերին, երբ ակնհայտ է, որ հասարակության շերտավորումն էլ ավելի է մեծանալու, իսկ մարդուն ասել․ «․․․ գնա բուդկա բացի կամ տաքսի քշիր, գլուխդ պահիր, իմ գործս չի»,- արտահայտությունն արդիական չէ, քանի որ տուգանքի սպառնալիքով մարդիկ տանն են։

Մի հատ հենց էս պահին, հենց էս իրավիճակում, միմյանցից կտրված ու միաժամանակ՝ միմյանցից խիստ կախված, ամեն մեկս մեր մեջ վերարժևորենք ու վերակառուցենք համակեցության, փոխօգնության ու սոլիդարության պատկերացումները։

Չէ՞ որ բոլորս միմյանց կարիքն ունենք»,– գրել էր նա։

Գրառման տակ քննարկում է ծավալվել, որին միացել էր նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

«Դե բնականաբար հո՞ իրենց չի անհանգստացնում նախարարության x բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»,– գրել էր նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ