News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն առաջարկում է այս կամ այն բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել իրավապահ մարմինների եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար: Այս մասին ապրիլի 9-ին ՀՀ ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում  եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ տարբեր կազմակերպությունների բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը բաց եւ հասանելի է հանրության համար: Ըստ Գրիգորյանի` հասարակությունը, այդ թվում նաեւ էլեկտրոնային հայցի օգնությամբ, կարող է ստանալ հետաքրքրող բոլոր տեղեկությունները:

«Սակայն բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ տվյալները փակ են»,- պարզաբանեց նախարարի տեղակալը:

Այդ տեղեկատվությունը, ըստ նրա, Պետական եկամուտների կոմիտեին, իրավապահ մարմիններին եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին անհրաժեշտ է միայն իրենց առջեւ դրված խնդիրները լիարժեք լուծելու համար:

Բավական երկար քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական այս փաթեթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ