News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Միլիոն դոլարանոց փոքրիկը» ֆիլմից բռնցքամարտի ձեռնոցները ռեժիսոր ՔԼինտ Իստվուդի ստորագրությամբ, թեյի սպասք, արծաթե զարդ. նման նվերներ է համաշխարհային առաջնորդներին տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է AP-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցին:

Ավելին քան 2600 դոլար արժողությամբ թեյի սպասքը ցուցակում ամենաթանկերից է: Այն Թրամփը նվիրել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինին: Իսկ բռնցքամարտի ձեռնոցները՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին: Արժեքը գնահատվում է մոտ 1800 դոլար:

Արծաթե բրոշ նա նվիրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին: Զարդի արժեքը գերազանցում է 3500 դոլարը:

Բացի այդ, նվերների թվում են կրիկետի խաղաձող, որը Թրամփը նվիրել է Պակիստանի վարչապետ Իմրան Հանին, ֆուտբոլիստ Զոլտան Շտիբերի ստորագրությամբ D.C. United ֆուտբոլային ակումբի շապիկ, որը նվիրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:

Փետրվարին Պետդեպը հրապարակել էր նվերների ցուցակը, որը Թրամփը ստացել էր համաշխարհային առաջնորդներից 2018 թվականին: ԱՄենաթանկ նվերը նա ստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից՝ Louis Vuitton-ից  մականների համար պայուսակ, որի արժեքը գերազանցում է 8000 դոլարը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ