News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ստացել ենք նամակ, որում մեզ շատ հիմնավոր թվացող ինֆորմացիա կա, որով կուզենք կիսվել հանրության հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։

«Հասկանում ու գիտակցում ենք այս փաստաթղթի կարեւորությունը, սրանում պարունակվող ինֆորմացիոն բազայի լրջությունը։ Այստեղ պարունակվող ողջ ինֆորմացիան խոսում է այն մասին, որ մենք, լավ ճանաչելով այսօրվա իշխանության ձեռագիրը, ստիպված ենք հավատալ այս ինֆորմացիային»,– ասաց նա։

Նամակում, ըստ Մանթաշյանի, ասվում է. «Ձեզ եմ գրում Ռուսաստանից։ Չնայած սփյուռքում եմ, բայց ինձ շատ են մտահոգում այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Հենց դա է պատճառը, որ որոշել եմ իմ ունեցած ինֆորմացիայով կիսվել ձեզ հետ։ Ինչպես գիտեք՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը արդեն տեւական ժամանակ է քննության չի առնվում զուտ այն պատճառով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ ունի առողջական խնդիրներ եւ չի ներկայանում դատավարությանը, իսկ իշխանություններն էլ չեն ցանկանում, որ այլ դատավոր քննի այդ միջնորդությունը։ Հիմա անդրադառնամ Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրներին։ Չնայած նրան, որ տարածվել է ինֆորմացիա, իբր Դանիբեկյանն ունեցել է անհապաղ վիրահատության կարիք, ես տեղեկացել եմ, որ նա ընդամենը պետպատվերի շրջանակներում այցելել է X բժշկական կենտրոն եւ արել քթի պլաստիկ վիրահատություն։ Կարծում եմ, որ բոլորիդ համար պարզ է, որ սա անհապաղ բժշկական միջամտության կարիք ունեցող վիրահատություն չէ, մեղմ ասած՝ ծիծաղելի է։  Նրա անկետան այդ բժշկական կենտրոնում բացվել է մարտի 13-ին եւ փակվել մարտի 20-ին, բայց նա մնացել է այնտեղ ընդամենը 5 օր, իսկ դրանից հետո այցելել է ընդամենը երկու անգամ։ Ինչպես բոլոր քթի վիրահատությունների ընթացքում՝ առաջին վիրահատության ընթացքում հանվել եմ տամպոնները, իսկ երկորդում՝ ամրակապերը։ Սա ապացույցն է այն բանի, որ անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությունը անորոշ ժամկետով երկարաձգվել է ընդամենը պլաստիկ վիրաբուժության համար, որի ողջ ընթացքը տեւել է ընդամենը մեկ շաբաթ……»

«Փաստորեն ունենք դուալ իրավիճակ, երբ մի դեպքում դատավոր Աննա Դանիբեկյանի քթի պլաստիկ վիրահատության պատճառով նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերելի անհապաղ քննության ենթակա գործը հետաձգվում է, դրանից հետո պարոն նախագահին այն պայմաններում, որ նա բժիշկների եզրակացությամբ ուներ բժշկական օգնության կարիք, նրան այս կորոնավիրուսի պայմաններում տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։ Ես Աննա Դանիբեկյանին վերաբերում եմ որպես մի դեպքի, որը նաեւ ստիպված է եղել լ գնալ այդ քայլին, որովհետեւ նրանից պահանջվել է ամեն գնով, նույնիսկ իր առողջության գնով պահպանել նախագահ Քոչարյանին վերաբերվող կալանքի ռեժիմը։ Կցանկանամ՝ ուշադրություն դարձնենք, որ վիրահատությունը կատարվել է պետպատվերի շրջանակներում։ Այսինքն՝ պետությունը նույնիսկ հովանավորել է դատավորի գեղեցկանալու պրոցեսը, որպեզի հնարավորությունը բաց չթողնի՝ երկարացնելու կալանքի ռեժիմը։ Այս իշխանությունները կարող է մեկ այլ դատավորի, մեկ այլ գործով որոշեն, որ մարդը պետք է մնա անազատության մեջ եւ իրենց ճղճիմ քաղաքական նպատակները իրագործելու համար ուղղորդեն անձին իր կանացի բարեմասնությունները մեծացնելու կամ այլ վիրահատության ենթարկվելու»,– ասաց Նարեկ Մանթաշյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ