News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 31
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Ապրիլի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկից հաղորդում ստացվեց, որ որովայնի եւ ձախ ազդրի ծակած-կտրած վերքերով Արտաշատից իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ: Նրան դանակահարել էին:

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ: Զրուցեցին բժշկի ու տուժողի հետ: Պարզվեց` ժամը 17-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մանուշյան փողոցում տուժողը վիճել էր անծանոթ տղամարդու հետ, որն էլ դանակահարել էր նրան:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ եւ օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց պարզ դարձավ, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցի 37-ամյա մի բնակիչ:

Կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտառոց դեպք Գյումրիում․ թափառող 6-7 շներ հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա
Նա ասել է, որ իրենք առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել…
Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը…
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Audi-ն, ВАЗ 2121-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
Վթարի հետևանքով Արտյում Մ.-ի ուղևորներ, Ծովազարդ գյուղի…
«Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհին այրվել է ավտոմեքենայի շարժիչը
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։51-ին, մարվել՝ 07։07-ին…
Վթար Բագրատունյաց պողոտայում. կա տուժած
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հրաչ Գ․-ն շտապօգնության ավտոմեքենայով…
Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. հայտնաբերվել է կորեացի կալանավորի կախված դին
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում…