News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հետախուզության ղեկավար Մուստաֆա ալ-Կազիմիին հինգշաբթի հանձնարարել է նախարարների նոր կաբինետ ձեւավորել, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Al Sumaria-ն:

Պետության ղեկավարը կաբինետ ձեւավորելու իրավասություն է տվել Ալ-Կազիմիին այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը ներկայիս նշանակված վարչապետ Ադնան ալ-Զուրֆին հրաժարվեց Իրաքի կառավարության ձեւավորումից: 53-ամյա Ալ-Կազիմին, որն անկախ քաղաքական գործիչ է համարվում, Իրաքի հետախուզության պետ է նշանակվել 2016-ի հունիսին:

Ամիսներ տեւած հակակառավարական ցույցերից հետո, որոնք երկրում ճգնաժամի հանգեցրեցին, փետրվարի 1-ին Սալեհը հավանություն էր տվել շիաների խմբակցությունների խորհրդարանականների կողմից առաջարկված կապի նախկին նախարար Մոհամմադ Թաուֆիկ Ալաուիի թեկնածությանը եւ հանձնարարել էր նրան կառավարություն ձեւավորել: Մարտի 1-ին նախարարների կաբինետի նշանակված ղեկավարը հետ էր կանչել իր թեկնածությունն այն բանից հետո, երբ խորհրդարանականները երկու անգամ չկարողացան նիստ անցկացնել` վստահության քվեն փոխանցելու համար: Մարտի 17-ին Սալեհն ալ-Զուրֆիին էր կարգադրել նախարարների կաբինետ ձեւավորել, ինչի համար նրան 30 օր էր հատկացվել:

Քանի դեռ կառավարության ձեւավորման գործընթացը չի ավարտվել, կաբինետի ղեկավարի պարտականությունները շարունակում է կատարել Ադել Աբդել Մահդին, ով հրաժարական էր տվել 2019-ի նոյեմբերի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ