News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունները հատուկ թռիչք են կազմակերպում կրթական ծրագրերի շրջանակներում ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի ուսանողի` հայրենիք վերադառնալու համար:

Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հատուկ թռիչքը տեղի կունենա ապրիլի 10-ին: Նախ Միացյալ Նահանգներից ինքնաթիռը դպրոցականներին կտեղափոխի Քաթարի մայրաքաղաք Դոհա, իսկ այնտեղից վրացական ավիաընկերությունը նրանց Թբիլիսի կբերի: Դպրոցականներին Վրաստան տեղափոխելու որոշումը համաձայնեցվել է նրանց ծնողների հետ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

«Վաղը` ապրիլի 10-ին, ԱՄՆ-ից դեպի Դոհա չվերթ կիրականացվի: Ամերիկյան կողմն իր վրա է վերցրել այս թռիչքի ապահովումը, իսկ Դոհայից Թբիլիսի 79 անչափահաս աշակերտի տեղափոխումը կապահովի վրացական կառավարությունը»,- հայտարարել է Գախարիան:

Վարչապետը նշել է, որ հայ գործընկերները խնդրել են նույն թռիչքով Ամերիկայից տեղափոխել նաեւ 35 հայ աշակերտի:

Ըստ Վրաստանի արտգործնախարարության` արտասահմանից (Չինաստանից, Իտալիայից, Իրանից, Լեհաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Բելառուսից, Նիդեռլանդներից, Եգիպտոսից, Ադրբեջանից եւ Հայաստանից) տուն է վերադարձել ավելի քան 5000 քաղաքացի:

Ապրիլի 16-ին նախատեսված է Փարիզ-Թբիլիսի չվերթը, ապրիլի 18-ին` Թել Ավիվ-Թբիլիսի, ապրիլի 21-ին` Հռոմ-Թբիլիսի: Թռիչքները կիրականացնի Georgian Airways վրացական ավիաընկերությունը: Ապրիլի 24-ին նախատեսված է Թբիլիսի-Բարսելոնա-Թբիլիսի չվերթը, իսկ ապրիլի 27-ին կիրականացվի Թբիլիսի-Վարշավա-Թբիլիսի չվերթը: Թռիչքները կիրականացվեն են Առողջապահության համաշխարհային կազմակերպության  ցուցումների համաձայն: Տոմսերը վաճառքի կհանվեն թռիչքից երկու օր առաջ եւ կարժենան 199 եվրոյից ոչ ավել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ