News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ֆինն գիտնականները ստեղծել են փակ տարածքում հազալու կամ փռշտալու հետեւանքով օդակաթիլային մասնիների տարածման 3D մոդելը: Մոդելի պարզաբանման մեջ նշված է, որ այդպիսի մասնիկները կարող են կրել տարբեր ախտածիններ, ներառյալ կորոնավիրուս, փոխանցում է RG-ն: 

Գիտնականները իրավիճակ են մոդելավորել, երբ մարդը հազում է խանութի դարակաշարերի միջեւ: Հաշվարկների համաձայն՝ մանր մասնիկների ամպը տարածվում է տարածքում եւ կարող է օդի մեջ մնալ 6 րոպե տեւողությամբ: Չոր հազի ժամանակ արտադրվող մասնիկները, որը կորոնավիրուսով հիվանդության գլխավոր ախտանիշներից մեկն է, շատ փոքր են, 15 միկրոմետրից փոքր, ինչի հետեւանքով կարող են օդում երկար պահպանվել՝ ընկնելով շրջապատի մարդկանց շնչուղիներ:

Սրա հետ կապված գիտնականները խորհուրդ են տալիս խուսափել մարդկանց կուտակումների վայրերից, ինչպիսին են խանութները, հասարակական շենքերը, հանրային տրանսպորտը:

3D մոդելը ստեղծվել է Հելսինկիի Աալտո համալսարանի, Ֆիննական օդերեւութաբանական ինստիտուտի, Հելսինկիի VTT տեխնիկական հետազոտությունների կենտրոնի եւ Հելսինկիի համալսարանի գիտնականների համատեղ ջանքերով: Օդի մեջ մասնիկների տարածումը հաշվարկվել եւ մոդելավորվել է CSC՝ Finnish It Center for science սուպերհամակարգչով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ