News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շուրջ կես միլիարդ մարդ կարող է աղքատանալ կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական հետեւանքների պատճառով, եթե ավելի հարուստ երկները չձեռնարկեն «անհապաղ միջոցներ զարգացող երկրներին օգնելու համար, հայտարարել է Oxfam-ը»:

Կազմակերպությունը կոչ է արել առավել հարուստ երկրներին ակտիվացնել իր ջանքերը զարգացող պետություններին աջակցելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, հավելել է նա, դա կարող է հետաձգել աղքատության դեմ պայքարը ընդհուպ մինչեւ 30 տարով որոշ տարածաշրջաններում՝ ներառյալ Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքը, հաղորդում է AP-ը:

Հաշվետվության մեջ, որը հիմնված է Լոնդոնի Թագավորական քոլեջի եւ Ավստրալական ազգային համալսարանի հետազոտությունների վրա, նշվում է, որ աշխարհի բնակչության 6-8 տոկոսը կարող է հայտնվել աղքատության եզրին, քարի որ կառավարությունները փակում են իրենց տնտեսության ամբողջական սեկտորներ կորոնավիրուսի պատճառով:

Նշվում է, որ որպես օրինակ՝ Բանգլադեշի կարի արտադրամասերի ավելի քան կես միլիոն աշխատակիցները, որոնց 80 տոկոսը կանայք են, պատվերները չեղարկելուց կամ դադարեցնելուց հետո արդեն ազատվել են աշխատանքից կամ ուղարկվել տուն առանց աշխատավարձի տրամադրման:

Oxfam-ն առաջարկում է միջոցներ ձեռնարկել աղքան երկրներին եւ համայնքերին աջակցելու ուղղությամբ, այդ թվում՝ անհապաղ չեղարկել զարգացող երկրների պարտքերը 1 տրլն դոլարի չափով, որոնք պետք է մարվեին 2020 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ