News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի ընտրությունների վերաբերյալ տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությանը։ Նա մասնավորապես նշել է, որ Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը.։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը.

1. Ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են ոստիկանությունում, հրապարակվում են ոստիկանության կայքում և տրամադրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ հիմնական ցուցակների հետ միասին: Ոստիկանությունը դրանք չի հրապարակել, ինչը ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն է:

Յուրաքանչյուր մարդ կարող է համոզվել ասածիս ամբողջական ճշմարտացիության մեջ (տես ԱՀ Քրեական և Ընտրական օրենսգրքերն ու ոստիկանության կայքը):

2. Նշված ցուցակներում ոստիկանությունը նշում է միմիայն անձանց անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը: Անձնագրի համարը լրացվում է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից՝ քվեարկության ժամանակ: Ստեփանակերտի թիվ 1/11 և 1/13 ընտրական տեղամասերի ընտրողների ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակները պարունակում են կրկնողություն: Նույն անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը:

Ոստիկանությունը երկու ցուցակներում էլ գրել է ամբողջությամբ նույն տվյալները: Թե այդ տվյալների դիմաց ո՞ւմ անձնագրի համարն է նշվել և ո՞վ է ստորագրել/քվեարկել՝ առանձին քննության հարց է (պետք է պարզվի, թե արդյո՞ք Իննայի անվան դիմաց այլ ընտրող է քվեարկել և ինչու):

Բայց այն, որ ոստիկանությունը երկու ցուցակներում էլ ամբողջությամբ նույն մարդու անունն է գրել, փաստ է, որի ապացույցը կդնեմ մեկնաբանությունում (խմբ․-լուսանկար)

Ասեմ ավելին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում օգտվում են նույն ծրագրից, ինչ որ ՀՀ-ում: Իսկ այդ ծրագիրը բացառում է նման սխալները: Դա կարող էր լինել միայն ծրագրից հանված ցուցակում տպելուց առաջ ավելացնելու դեպքում: Դա էլ, իր հերթին, ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն է:

Եվ քանի որ ոստիկանությունում կատարել են 1-ին կետում նշված հանցագործությունը, մենք չենք էլ կարող ստուգենք, թե 2-րդ կետում նշված հանցագործությունից (բացի մեր՝ պատահաբար բացահայտածից) քանի հատ է եղել:

Հ.Գ. Կյանքումս երկրորդ անգամ եմ լսում, որ որևէ մարմին քննի իր իսկ ներսում տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը (առաջինը Բերձորի հայտնի հերոսությունն էր): Ակնհայտ է, չէ՞, որ Ոստիկանությունը չէր ասելու «այո, մենք հանցագործություն ենք արել»:

Բայց եթե Արցախի ոստիկանությունը ևս մեկ անգամ այսօրինակ անհեթեթ հաղորդագրություն տարածեց, դատական կարգով հերքում ենք պահանջելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ