News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 28
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք: Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Նա դուրս է գրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից: Առաջիկա օրերին եւս սպասում ենք դուրս գրվողների։ 1 բժիշկ ունենք, որը վիրուսով է վարակվել, դեպքը երեկ է հաստատվել։ Ճիշտ է, նա չի աշխատել հիվանդանոցի այն հատվածում, որտեղ բուժում են ստանում վարակակիրները, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորում անցնելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա մեկուսացվել է նրանց շփման շրջանակը»,– ասաց նա։

Մարզպետի խոսքով՝ մարզում վերջին տվյալներով, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք, 2 համայքներում. «Գյումրիում եւ Անի համայնքում են գրանցվել վարակի դեպքեր։ Մահվան 1 դեպք գրանցվել է Անի համայնքում»։

Պետրոսյանի խոսքով՝ կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի  բարձր պատասխանատվություն ցուցաբերի, որպեսզի միասին հաղթահարենք ստեղծված իրավիճակը. « Մարզում շարունակվում է վարակակիրների շփման շրջանակի հստակեցումն ու մեկուսացումը: Այս պահին անչափ կարևոր է այդ շրջանակի լոկալիզացումը և ռիսկի շղթայի նվազեցումը»։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Հայաստանում գրանցվել է կորոնվիրուսով վարակման 921 դեպք, 10 մահ, 138 մարդ ապաքինվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եզակի սաթն անվանել են COVID-19-ի դեմ ապագա հաղթանակի պատվին
Բնությունը փայլաքարին պարգեւել է խորհրդանշական պատկեր, որը հիշեցնում է եռաժանի կամ թագ…
Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են
Այս պահին մահացած կնոջ ընտանիքի անդամները հիվանդանոցում են, նրանց մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել...
Շները կարող են հոտով զգալ կորոնավիրուսը. արդյո՞ք դա կօգնի մարդկանց
COVID-19-ն ունի իրեն բնորոշ հոտ...
Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքում, վարկաբեկում․ «Հետք»
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր անդրադարձել է հարցազրույցին
Մարտի սկզբից եվրոպական 24 երկրում սովորականից 159.000 հազարով ավելի շատ մարդ է մահացել
«Մենք շատ պարզ տեսնում ենք, որ այդ երկրներում մահացության դեպքերի մեծ թիվը համընկնում է COVID-19-ի փոխանցման գագաթնակետի հետ...
Մարդիկ զանգում, ասում են՝ ուզում ենք ամուսնանալ. շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ սահմանափակումների մասին
Ստեղծված իրավիճակի պատճառով արդեն մի քանի ամիս չեմ աշխատում...
Ամենաշատ