News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Իտալիայի պահանջները` կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքները մեղմելու նպատակով եվրագոտու ընդհանուր պարտատոմսերի թողարկման մասին: Նա հավելել է, որ Գերմանիան այլ գործիքների կաջակցի` ճգնաժամից տուժած երկրներին օգնելու համար, հայտնում է Reuters- ը:

«Ես այսօր խոսեցի Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ, եւ մենք համաձայն ենք, որ Եվրոպայում, որը բարդ ժամանակներից մեկն է ապրում, եթե ոչ` ամենաբարդը,  սոլիդարության հրատապ անհրաժեշտություն կա»,- ասել է Մերկելը: «Եվ Գերմանիան պատրաստ է այդ սոլիդարությանը եւ հավատարիմ է դրան: Գերմանիայի բարեկեցությունը կախված է Եվրոպայի բարեկեցությունից: Տարբեր տեսակետներ կան այն մասին, թե ինչ գործիքներ են հարմար այս նպատակի համար: Դուք գիտեք, որ ես չեմ հավատում, որ մենք պետք է ընդհանուր պարտք ունենանք մեր քաղաքական միությունում ստեղծված իրավիճակի պատճառով, եւ հենց այդ պատճառով էլ մենք դա մերժում ենք,- հավելել է նա մամուլի ասուլիսին:- Բայց համերաշխություն ցուցաբերելու շատ եղանակներ կան, եւ ես հավատում եմ, որ մենք լավ լուծում կգտնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ