News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով Էրդողանի քաղաքականությունն էլ ավելի է տարանջատում հասարակությունը, գրում է Reuters-ը:

Կորոնավիրուսի բռնկմանը կառավարության սկզբնական պատասխանը, ամենայն հավանականությամբ, հասարակական աջակցություն ուներ: Հարցումը, որն անցկացրել է Polropter Metropoll ընկերությունը, ցույց է տվել Էրդողանի վարկանիշի բարձացումը 55,8%-ով մարտին, երբ Թուրքիայում հայտարարեցին վարակման առաջին դեպքերի մասին:

Սակայն ավելի քան 200 մարդ է ձերբակալվել սոցցանցերում համավարակին նվիրված գրառումների համար:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ֆայիկ Օզտրակի խոսքով՝ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն իր շահերը վեր է դասում նույնիսկ համավարակի ժամանակ եւ չի կարողանում ֆինանսական աջակցություն տրամադրել միլիոնավոր մարդկանց, որոնք տուժում են համավարակից:

Կառավարությունը 1,4 մլրդ լիրա  (207 մլն դոլար) կտրամադրի նրանց, ովքեր բախվել են դժվարությունների հետ: Մոտ 50 միլիոնը հավաքվել է նվիրատվությունների միջոցով, այն դեպքում, երբ պետական մարմիններն ու բանկերն ամենամեծ ներդրումն են արել, իսկ ԿԲ-ն նվիրաբերել է 100 մլն լիրա:

Սակայն ընդդիմությունը քննադատել է Էրդողանին նրա համար, որ այդ գործին ներգրավվել են միայն իշխող կուսակցությունից քաղաքապետերը: Իսկ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի սկսած հավաքը հայտարարվել է անօրինական:

Նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որը հիմնել էր իր կուսակցությունը, հայտնել է, որ միջոցներ հավաքելու արշավը ժամանակի զուր ծախս է:    

Egitim-Sen ուսուցիչների արհմիությունը ստացել էր տեղեկատվություն, որ ուսուցիչները ստիպված էին նվիրատվություններ կատարել:

Թուրքիայում վերջին օրերին COVID-19-ի տարածումն արագացել էր, չորեքշաբթի հաստատվել էր ավելի քան 4000 նոր դեպք, իսկ մահվան դեպքերն ավելացել էին՝ հասնելով 812-ի:

Պանդեմիայի կապակցությամբ Անկարայի արձագանքի շուրջ քննադատությունը մանրամասն վերլուծվել էր: ՆԳ նախարարությունը հայտնում է, որ ուսումնասիրել է շուրջ 4000 էջ սոցիալական ցանցերում «սադրիչ» գրառումներ հայտնաբերելու համար, եւ հայտնաբերել 616 կասկածյալ, որոնցից 229-ին բերման է ենթարկվել:

Նրանց շարքում, ում սպառնում է հետաքննություն, հայտնի հեռուստահաղորդավար է, որը հարց էր տվել Թվիթերում՝ կիրականացնի արդյոք կառավարությունը հարձակում ներդրողների բանկային հաշիվների վրա, երբ Էրդողանը հղում էր կատարել ռազմական ժամանակաշրջանում գործող հարկի վրա, որը սահմանվել էր 100 տարի առաջ:

Հարկային օրենքը, որով բռնագրավվում էին տրանսպորտային միջոցները, ապրանքներն ու զենքը 1921 թվականին երկրի անկախության համար պատերազմի ժամանակ, Էրդողանի կողմից ներկայացվել էր որպես նվիրատվության եւ սոլիդարության օրինակ, որը ժողովուրդը ցուցաբերել էր անցյալում:

Էրդողանի փաստաբանը կոչ էր արել դատախազներին նախագահին վիրավորելու առիթով հետաքննություն անցկացնել:

ՆԳՆ-ն հայտարարել էր, որ սոցցանցերում քննադատությունը կազմակերպվել էր քուրդ ահաբեկիչների եւ քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի կողմնակիցների կողմից, որին իշխանությունները մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման մեջ:

Միփպաթ Սանքարը, որը «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության առաջնորդներից մեկն է, ասել է, որ կառավարությանն անհրաժեշտ է ներգրավել հասարակության բոլոր խավերին մարդկանց դիրքորոշումը ձեռքբերելու համար: «Թուրքիայի կառավարությունը համարում է, որ կարող է հաղթահարել այդ բռնկումը տուգանքների, ձերբակալությունների եւ նվիրատվական արշավների միջոցով»,-ասել է Սանքարը: «Նրանք գիտեն, որ այդ մեթոդները անարդյունավետ կլինեն»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ