News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ տնտեսությունը կարող է «բավականին արագ առողջանալ», եթե մարդիկ մնան տանը, կառավարությունը օգնություն ցուցաբերի ձեռնարկություններին եւ տնային տնտեսություններին, իսկ առողջապահության ոլորտի պաշտոնյաները մշակեն տնտեսության վերագործարկման ազգային ծրագիր: Այդ մասին հայտարարել է ԴՊՀ ղեկավար Ջերոմ Փաուելը, հաղորդում է Reuters-ը:

«Ազգային մակարդակում մենք պետք է ունենանք տնտեսության վերականգնման պլան»,-ասել է Փաուելը: «Չնայած մենք բոլորս ցանկանում ենք, որ դա տեղի ունենա հնարավորինս արագ, մենք պետք է խուսափենք մեկնարկի ձախողումից, երբ սահմանափակումները մասնակի չեղարկելու դեպքում մենք կբախվենք հիվանդության նոր դեպքերի կտրուկ աճի հետ»:

Փաուելի խոսքով՝ ԱՄՆ-ի կենտրոնական բանկը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ուղղել կամ լրացնել հրատապ վարկավորման իր ծրագրերը եւ սատարել դրանք, քանի դեռ չհամոզվի, որ վերականգնումն ընթանում է ըստ մշակված ծրագրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ