News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեղագործական ընկերության նախկին գործադիր տնօրեն՝ խարդախության եւ այլ հանցագործությունների համար դատապարտված Մարթին Շքրելին, առավել հայտնի որպես «Pharma Bro», ցանկանում է դուրս գալ բանտից՝ փոխարենը խոստանալով հայտնաբերել կորոնավիրուսի դեմ դեղամիջոց, հաղորդում է Americaru-ն:

Փաստաբան Բեն Բրաֆմանն ասել է, որ փաստաթղթերը կներկայացնի դատարան՝ խնդրելով դաշնային իշխանություններին երեք ամսով ազատել Շքրելիին, որպեսզի նա կարողանա իրականացնել լաբորատոր աշխատանքներ դեղորայքը ստեղծելու շուրջ «խիստ վերահսկողության ներքո»: Այժմ Շքրելին գտնվում է Ալենվուդի խիստ հսկողության բանտում (Փենսիլվանիա):

«Ես միշտ ասել եմ, որ եթե Մարթինը կալանավորված մնա լաբորատորիայում, նա կկարողանա օգնել բուժել քաղցկեղը: Հնարավոր է՝ նա կկարողանա օգնել գիտական հանրությանը հասկանալ այդ սարսափելի վիրուսը, եթե նրան այդպիսի շանս տրվի»,-ասվում է Բրաֆմանի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Շքրելին փաստաբանների միջոցով անվանել էր դեղագործական արդյունաբերության արձագանքը պանդեմիայի նկատմամբ «ոչ ադեկվատ» եւ ասել էր, որ յուրաքանչյուր դեղագործական ընկերության հետազոտողները պետք է ներգրավվեն աշխատանքում, քանի դեռ չի վերացել COVID-19-ը:

2018 թվականին Շքրելին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման հանցագործությունների համար, որոնք ներառում էին ներդրողներին կեղծ տեղեկատվության տրամադրում, ներդրված գումարների շուրջ խարդախություններ եւ խաբեությամբ դեղորայքի գների բարձրացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ