News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցնրը կաշառք վերցնելու համար ձերբակալել են բաժանմունքի պետին, նրա տեղակալին եւ օպերատիվ ծառայողին, հայտնում է Araratnews.am-ը։ Նրանց աշխատասենյակները խուզարկվել են։

Կեսօրից հետո էր տեղեկություն տարածվել, որ ԱԱԾ աշխատակիցներն ամբողջությամբ շրջափակել են Դավիթաշենի բաժանմունքը եւ դադարեցրել ելումուտը։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ գործողությունը համատեղ իրականացրել են ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները։

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար Ազգային Ժողովի նախկին պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: Գլխավոր դատախազության ուշադրությանն  է արժանացել «Hetq.am» կայքում հրապարակված «Նախկին պատգամավոր Ա. Գ.-ն վաճառել է ամերիկյան բնակարաններն ու 1.5 մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում» վերտառությամբ հոդվածը: Արթուր Գեւորգյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Հայաստանում ապրիլի 9-ին՝ ժամը 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 40 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 921-ի: Փաստացի այս պահին բուժվում է 773 անձ: Վերջին տվյալով, ապաքինվել է 138 մարդ, 10 պացիենտ մահացել է:

Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նապարարը: Արսեն Թորոսյանը դրականը է համարում, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը: Բացասականն, ըստ նրա, այն է, որ այս փոքրիկ «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե չպահպանենք հիվանդության տարածումը կանխող կանոնները:

Արցախում եւս 2 անձի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել: Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի արդյունքը եղել է դրական: Մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, որն ապրիլի 2-ից ինքնամեկուսացվել է, մյուսը Հայաստանի քաղաքացի է, որը, պարզվել է, եկել է ռիսկային բնակավայրից: Առաջիկայում նրան կտեղափոխեն Հայաստան:

Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն: Ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ տեղի է ունեցել մոտ 2 ժամ տեւողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում: Ճաղարյանը կարծում է, որ հանդիպումն ավելացրել է հայկական ավիացիայի նվիրյալների թիվը: Հիշեցնենք, որ մասնագետը հրաժարական էր տվել քաղավիացիայի հանդեպ, իր բառերով, կործանիչ, քայքայիչ եւ ապապետական մոտեցումների պատճառով:

Հաշվեքննիչ պալատից և պետական վերահսկողական ծառայությունից ստացած փաստաթղթերի հիման վրա գլխավոր դատախազությունում քաղավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ:

Ֆեյսբուքի հայկական հարթակում մթնոլորտը թեժացրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գրառումը, թե նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չեն, որ ցածր աշխատավարձով չարքաշ աշխատեն, որ, նրա բառերով, ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի: Մի շարք արձագանքողներից իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լուր՞ջ եք ասում, տիկին Նազարյան։ Ես՝ որպես տարիներ շարունակ ձեր ասած «չարքաշ աշխատանքը» կատարած մարդ, ասեմ, որ իմ կամ ԱԺ այն ժամանակվա ղեկավարության մտքով անգամ չի անցել, որ կարելի է 30 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրի Ազգային ժողովում ընդամենը մեկ տարում շուրջ 1.5 միլիարդ դրամի պարգևավճար բաժանել։ Իսկ դուք արեցիք դա»։

Մյուս թոփ-թեման դատավոր Աննա Դանիբեկյանի ենթադրյալ պլաստիկա վիրահատության պատմությունն է: «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը դատավորի  քթի վիրահատության հանգամանքները շարադրող նամակ է հրապարակել, հիշեցնելով, որ մի քանի շաբաթ է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը չի քննվում, Աննաա Դանիբեկյանի բացակայության պատճառով:

Երկրորդ նախագահը հայցադիմում է ներկայացրել. ընդդեմ Քրեակատարողական ծառայության: Ռոբերտ  Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայտնել է, որ հայցվոր կողմը պահանջում է կանխել նրա իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես, անմարդկային վերաբերմունքը: Խնդիրը կապված է համակավարկի հետ. «Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, աշխարհում կա մահացության ցուցանիշ այդ վարակից եւ նա գտնվում է ռիսկային խմբում», ասել է փաստաբանը։

Սիսիանում երեկվա միջադեպի հետեւանքով հոսպիտալացված 3 քաղաքացիները Հայր Ներսեսի ընտանիքի անդամներն են։ Արդարություն փնտրտուքում վարչապետին եւ վեհափառին դիմած հոգեւորականը NEWS.am-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ հայրն ու եղբայրը չեն հրահրել իրենց հանդեպ իրավապահների բռնությունը։ «Երբ այդ մոլագար ոստիկանապետը հարձակվել է եղբորս վրա ու սկսել է հայհոյել, հայրս է միջամտել, հորս նույնպես հայհոյել ու հարվածել է», ասել է հոգեւորականը, ավելացրել, որ ծեծել են այդ ամենը հեռախոսով նկարահանել փորձող  հորեղբորորդուն: Ոստիկանությունում այս միջադեպի առիթով ծառայողական քննություն է ընթանում։

Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ, հատուկ քննչական ծառայություն են ուղարկել մամուլի հրապարակումները, դրանցում ներկայացվող տեսանյութեր, ֆեյսբուքում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Կառավարությունը հաստատել է հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը, որը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով, այս միջոցառմամբ թիրախավորվել են այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հետո միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են, սակայն թիրախավորվել են երեք խումբ անձինք: Անանյանի խոսքով, առավելագույնը 136 հազար դրամի աջակցությունը տրամադրվելու է միանվագ:

Կորոնավիրուսն աշխարհում. ընդհանուր առմամբ վարակվել է 1,5 միլիոն մարդ, մահացել 88,5 հազար, ապաքինվել 331 հազար մարդ: Կորոնավիրուսը շարունակում է տարածվել ԱՄՆ-ում եւ Եվրոպայի երկրներում: ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 435 հազար եւ մահվան գրեթե 14 հազար դեպք: Իտալիայում գրանցվել է վարակման գրեթե 140 հազար եւ մահվան 17 հազար 700 դեպք: Իսպանիայում՝ վարակման 148 հազար եւ մահվան 14 հազար 800 դեպք

ՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 3.48 դրամով ու    կազմել  493.10 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.84 դրամով ու կազմել  536.59 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.74 դրամով ու հասել 612.97 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով ու կազմել 6.66 դրամ։

Ապրիլի 10-ին Հայաստանի որոշ մարզերում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին գիշերային ժամերին կբարձրանա 7-9, ցերեկային ժամերին՝ 3-4 աստիճանով: Երեւանում սպասվում է անձրեւ, հնարավոր է ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +12+14:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ