News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՕՊԵՔ+ երկրները պայմանավորվել են սահմանափակել նավթադյունահանումը օրական ընդհանուր առմամբ 10 մլն բարելով մայիս-հունիս ամիսներին, հաղորդում է ՏԱՍՍ-ի աղբյուրը, որը մասնակցել է բանակցություններին:

Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի համար դա նշանակում է իրենց արդյունահանման մակարդակի իջեցում 23 տոկոսով, հավելել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտարարել էր  հետեւյալը. «Պլանը հետեւյալն է. 10 մլն բարելը մայիս-հունիս ամիսների կրճատումն է: Այնուհետեւ մինչեւ տարեվերջ քվոտան կնվազի մինչեւ 8 մլն բարել օրական՝ մինչեւ 2021 թվականի ապրիլ հասցնելով օրական 6 մլն բարելի»:

Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Shana-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՕՊԵՔ+ պայմանավորվածությունների դեպքում կկրճատի հումքի արդյունահանումը 22 տոկոսով: Իրանը, Լիբիան եւ Վենեսուելան դեռեւս կարող են չկրճատել արդյունահանումը, հավելել է նա:

Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել էին սահմանել օրական 11 մլն բարելի շեմը: Այդ դեպքում ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Սաուդյան Արաբիան մայիս-հունիս ամիսներին կկրճատեն արդյունահանումը՝ հասցնելով օրական մինչեւ 8,5 բարելի:

«Այժմ քննարկում ենք քվոտաների բաշխումը: Երեք երկիր համաձայն չէ, ընթանում են բանակցություններ»,-ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը: Bloomberg-ը հաղորդում է, որ քվոտաների բաշխման հետ համաձայն չէ Մեքսիկան:

Մեկ այլ աղբյուր հավելել է, որ «ըստ ամենայնի՝ հանդիպումը դեռեւս երկար կտեւի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ