News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 25
USD
483
EUR
526.57
RUB
6.76
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ գարունը հազիվ բացված` անցած տարի իրականացված «աննախադեպ ասֆալտապատման» հետեւանքներն արդեն ակնհայտ էին: Համատարած փոսեր, իսկ փողոցային գծանշումների մասին խոսք անգամ չկա:

«Իրավունքը» Երեւանի քաղաքապետարանից փորձեց հետաքրքրվել` ե՞րբ են մայրաքաղաքում սկսելու գոնե «կարկատել» այս «աննախադեպ» խայտառակ ճանապարհները` հաշվի առնելով, որ քաղաքացիների բողոքների վերջը չի երեւում: Այդ թվում, որ կան փողոցներ, որոնք այնպես են շարքից դուրս եկել, որ դարձել են «վթարի բույն»:

Ընդ որում, քաղաքապետարանին հիշեցրինք, որ դեռեւս հունվարի վերջին մեզ ուղղված գրավոր հարցման մեջ նշել էին, որ մարտ-ապրիլ ամիսներին մեծ թափով սկսվելու են փողոցների փոսալցման եւ բարեկարգման աշխատանքները: Ի՞նչ եղավ, թե՞ էլի կորոնավիրուսն է մեղավոր:

Բնականաբար, այս պարզ հարցին եւս միանգամից պատասխանելու կարողություն քաղաքապետարանում չունեցան. խոստացան գրավոր ֆորմատով պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել